
Մեսրոպ Առաքելյան. Հասարակության դժգոհությունը 50 դրամ ավել վճարելու մասին չէ, այլ հերթական անաարդարության
«Քաղաքային իշխանության հիմնավորումը այն մասին, որ տրանսպորտի թանկացումը կապված է գազելների փոխարեն ավտոբուսների ներդրման հետ, մեղմ ասած արդարացված չէ»,-գրում է տնտեսագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։
«Բոլորս ենք հիշում, որ գազելային համակարգը եղել է գերշահութաբեր ոլորտ, և 100 դրամ ուղեվարձով տրանսպորտի գծատեր լինելը լուրջ բիզնես էր, ովքեր կապված էին իշխանությունների հետ։
Հետևաբար, պարզ տրամաբանություն է, որ 100 դրամ սակագնով համակարգի ժամանակ ինքնարժեքը եղել է բավական ցածր և եթե օրինակ հիմա այդ նույն գազելներով տրանսպորտային համակարգ ունենայինք, ինքարժեքով սակագինը պետք է լիներ 40-50 դրամ։
Այսինքն մարդիկ երբ գազելների համար վճարել են 100 դրամ, դրա կեսը գնացել է գծատերերի գրպանը, հետևաբար այդ գծատերերի համակարգի վերացումը լիովին բավարար է սակագինը պահպանել 100 դրամ։
Հակառակ պարագայում ստացվում է, որ նախկին իշխանությունների ժամանակ որևէ կոռուպցիա ու չարաշահում չկար և 100 դրամանոց գազելները նորմալ երևույթ էր։
Հասարակության դժգոհությունը 50 դրամ ավել վճարելու մասին չէ, այլ հերթական անաարդարության, քանի որ ժողովրդի սպասումը եղել է կյանքի որակի փոփոխություն իշխանության լավ աշխատանքի և ոչ թե իր կողմից ավել ծախս կատարելու հաշվին»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղվանից բոյկոտը սանում է մեծ ծավալներ, որովհետև մեզ են կպնում ուսանողությունը, աշխատողները. Հայկ Մարության
- Քաղաքագետ. Այդ նպատակով է, որ տրանսպորտի վարձավճարը իջեցվեց, իսկ հայտարարագրումն էլ հետաձգվեց
- Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս բոյկոտում է տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Խայտառակություն է, ես չեմ պատրաստվում 50 դրամ ավելի վճարել տրանսպորտի համար. երևանցիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Ոչ թոշակ են ավելացնում, ոչ աշխատավարձ, ու ամեն րոպե մտնում են քաղաքացիների գրպանը. Ակցիա՝ տրանսպորտի թանկացման դեմ