
Ինչու Ալիևը Իլոն Մասկից առաջ ընկավ
Վերջերս հաճախ, իսկ վերջին անգամ հունվարի կեսերին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Ադրբեջանում USAID ներկայացուցչության համար հիմքեր չկան, և եկել է ժամանակը, որպեսզի նրանց գործունեությունն ամբողջովին դադարեցվի։
Նշենք, որ 1991 թվականից ի վեր USAID-ն Ադրբեջանում մոտ 431 միլիոն դոլար է ներդրել տնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում, սակայն Ալիևը այս կառույցին մեղադրեց «ադրբեջանատյացության, թուրքատյացության» համար, քանի որ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուեր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ որ համագործակցել:
Սա նշանակում է, որ Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ բեմականացրած դատավարության հետ Ադրբեջանը կոշտ ու բացառիկ մերժողական ռազմավարություն է ստանձնում Հայոց ցեղասպանության, հետևաբար՝ ընդհանրապես ցեղասպանության փաստի ու դրա հիշատակման հետ կապված։
Սա էր պետք թերևս ընդգծել Ադրբեջանի քաղաքականության դեմքը ևս մի անգամ նկարագրելու համար։ Առաջին հայացքից «USAID-ի փակվելը Ադրբեջանում» և «Նիկոլ Փաշինյանի մտորումները Հայոց Ցեղասպանության մասին» դեպքերի միջև պիտի որ կապ չլիներ, սակայն արդեն դաժան ու դառը փորձը ցույց է տալիս, որ հրապարակային դաշտում Ալիև-Փաշինյան փոխադարձ արձագանքները միասնական հող ունեն։
Ամն նորից նախագահ Դոնալդ Թրամպի՝ ընտրվելուց հետո «նորարարություններից» մեկը 90 օրով USAID-ի միջոցով արտասահմանյան օգնության ծրագրերի մեծ մասի վճարումների և նոր դրամաշնորհների հատկացման սառեցման կարգադրությունն էր։
Այսօր Իլոն Մասկը, որ ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը հայտարարել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հանցավոր կազմակերպություն է և այն «պետք է մեռնի» և որ՝ «USAID-ը ձախ արմատական մարքսիստների բույնն է, ովքեր ատում են Ամերիկան»։
Թե որքանով են Իլոն Մասկի նախաձեռնությունները «արդյունավետ» ու ում համար՝ մեծ հարցական է, սակայն պարզ է, որ Մասկի գնահատաանները USAID-ի ղեկավարների հետ կոնֆլիկտին (Associated Press) հաջորդեցին, ինչը հնարավորություն է թողնում ենթադրել, որ այս գործընթացների մեջ արդյունավետությունը վերջին տեղում է։
Զարմանալիորեն այս ֆինանսական թոհուբոհից մաքուր դուրս եկավ Վրաստանը՝ ընդունելով «գործակալների մասին» օրենքը, փակելով օտարերկրյա ֆինանսավորումների մեծ մասը, սակայն նաև փոխհատուցեց սոցիալական ծրագրեր իրականացնողներին՝ դրանք շարունակելու համար։ Մաքուր ու... խառը։
Հայաստանի հետ կապված էլի հարցը միարժեք չէ՝ հանրության մի մասը չարախնդում է դրամաշնորհներով ապրող ինստիտուտների ոչ կենսունակության վրա, մի մասն էլ գտնում է, որ տաշած քարը յոթ մոր ծիծ կուտի՝ ասել է, թե այլ աղբյուրներ կգտնեն։
Հարց է միայն, թե գումարների հետ ինչ կգա։ Ի վերջո վաղուց արդեն «փնտրեցեք կնոջը» խոսքը դարձել է «փնտրեցեք գումարները»։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան