
Առողջապահական համակարգում բացակայում է տրաբանությունը. Անուշ Պողոսյան
Առողջապահական համակարգում խնդիրները բազմաթիվ են. չներդրված ապահովագրություն, ձախողված կանխարգելիչ ծրագրեր, հաճախ անհասանելի պետպատվեր, միմյանց հակասող ախտորոշումներ, թանկ գներ, դեղերի անհասանելիություն և այլն։ «Իրազեկ սպառող» հաղորդաշարի ընթացքում ասել է «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
Անդրադառնալով հարցին, թե այսօր մեր առողջապահական համակարգը ո՞ր տրամաբանության մեջ է ավելի շատ գործում՝ առողջապահության, թե հիվանդաբուժության և ո՞ր տրամաբանության մեջ արժեր որ գործեր՝ Անուշ Պողոսյանը նշել է, որ համակարգն այս պահին ոչ մի տրամաբանությամբ չի գործում։
«Իհարկե, ես կողմ եմ մարդակենտրոն մոտեցմանը, և պետք է այդ երկուսը իրար հետ զուգահեռ գնան։ Առողջապահական կանխարգելիչ ծրագրերը շատ կարևոր են, որպեսզի մենք չունենանք հիվանդներ և զբաղվենք հիվանդաբուժությամբ։
Առողջապահությունն ինչքան զարգացնենք, այնքան հիվանդաբուժությունը կնվազեցվի, եւ դա պարզապես տեքստեր չպետք է լինեն․ սկսած բյուջեից, վերջացրած ծրագրերի կառուցվածքից։ 2016 թվականից Հայաստանի Հանրապետությունում համաշխարհային բանկի օգնությամբ իրականացվեցին կարևոր սկրինինգային ծրագրեր՝ արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը, շաքարային դիաբետի եւ հիպերտոնիկ հիվանդության սկրինինգային ծրագրերը, որոնք շատ բարձր կատարողական ունեցան, և երբ ամփոփվեցին, մենք դրանից դասեր պետք է քաղեինք, բայց մենք ի՞նչ արեցինք, մեկ էլ որոշ մասնագետներ հայտարարեցին, որ այդ սկրինինգային ծրագրերը ճիշտ արված չէին, եւ չի հիմնավորվել մինչեւ վերջ, ինչու ճիշտ արված չէր, բայց դրա համար պետությունը բավականին գումարներ հատկացրեց։
Հետո որոշեցին անել պիլոտային ծրագրեր, ուղիղ աղու քաղցկեղի հետ կապված, պիլոտները արեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնում և, եթե չեմ սխալվում, Գյումրու բժշկական կենտրոնում։ Ի դեպ, Հայաստանի Հանրապետության բոլոր փորձարարական ծրագրերը, չգիտես ինչու, կատարվում են Սուրբ Գրիգոր լուսավորիչ ԲԿ-ում։ Երբ որ այդ սկրինինգը ավարտվեց,կրկին պարզվեց, որ ծրագիրը սխալ էր արվել։ Այսինքն մենք դա էլ դրեցինք մի կողմ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։