
Տիկինը, ով կողմ է թանկացմանը, չկարողացավ 150 դրամով գնել QR կոդ. Արթուր Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամի իր էջում գրում է.
«Այն մարդիկ, ովքեր կողմ են տրանսպորտի թանկացմանը, նույնպես բոյկոտում են։
Տեսանյութով արձանագրեցի, որ տիկինը ով կողմ է թանկացմանը, չկարողացավ 150 դրամով գնել QR կոդ, քանի որ ՔՊ-ի սիրելի TelCell-ը 50 դրամ չի ընդունում։ Արդյունքում, լինելով կողմ թանկացմանը, նա ֆինանսապես ի վիճակի չէր միանվագ վճարել 300 դրամ՝ QR կոդ գնելու համար։
Սա վառ ապացույց է, որ մարդիկ, քաղաքական հայացքներ ունենալով և կողմ լինելով թանկացմանը, իրականում ի վիճակի չեն կրել այդ ֆինանսական բեռը, տրանսպորտի համար 300 դրամ վճարելու համար։
Հիշեցի հայտնի տեսանյութը.
«Եթե նույնիսկ հացը դառնա 1000 դրամ, մեկ է` մեր վարչապետը Նիկոլն է։
Ժողովուրդ ջան, գոնե հիմա գիտակցում եք, թե ինչ մտածելակերպ ունեցող մարդիկ են ազդում հանրության կարծիքի»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղվանից բոյկոտը սանում է մեծ ծավալներ, որովհետև մեզ են կպնում ուսանողությունը, աշխատողները. Հայկ Մարության
- Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս բոյկոտում է տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Խայտառակություն է, ես չեմ պատրաստվում 50 դրամ ավելի վճարել տրանսպորտի համար. երևանցիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- «Ժողովուրդ». Տրանսպորտի գնի թանկացման այսօրվա բոյկոտին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը