
Ադրբեջանցիների վերադարձի հետ կապված շատ լուրջ պահանջ կա դրված. Ռուստամյան
«Իշխանությունները երկու քարի արանքում են, համ ուզում են նախապես որոշված հակապետական և հակաազգային ծրագրերն իրականացնել, բայց նաև հասկանում են՝ ընտրություններ կան և դա կարող է հակառակ էֆեկտը տալ, սոցիալական բունտից վախենում են»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ըստ նրա, ամբարտավան ոճը, որ մինչև հիմա աշխատել են այլ իշխանությունները, այլևս չի աշխատում, մեծ դժգոհություն կա ձևավորված հասարակության մոտ։
«Բայց իրենք իրենց քաղաքական նպատակից, ուղեգծից չեն շեղվում, սա է ամենամեծ վտանգը մեզ համար։ Դրա արդյունքները ստանալու է պետությունը, ազգային ինքնությանն է վնաս հասցվելու։ Սրա դեմն առնելու խնդիր կա, սա գնալով դառնում է օրակարգի թիվ մեկ հարցը»,- ասաց Ա. Ռուստամյանը։
Ըստ ընդդիմադիր գործչի, իշխանությունները պատրասվում են նոր կենսական զիջումների։
«Ադրբեջանի պահանջները վերջ չունեն, նորանոր պահանջներ են առաջանում։
Ադրբեջանցիների վերադարձի հետ կապված շատ լուրջ պահանջ կա դրված։ Հարցնում են՝ ինչպե՞ս կգան։ Լավ էլ կգան, եթե այս իշխանությունները դառնան երաշխավորը, բռնեն բոլորին, ում դուրը դա չի գալիս, որ իրենք իրենց այստեղ լկտիաբար են պահում»,- ասաց Ա. Ռուստամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ղարիբ Բաբայանին դատարանը չկալանավորեց հասարակական աննախադեպ ճնշման արդյունքում
- Արման Թաթոյան. 70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով
- Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող օտարերկրացիների տեսանյութը տարածած արցախցին ձերբակալվել է
- Քրվարույթ է նախաձեռնվում Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողների տեսանյութը հանրայնացնողների դեմ