
Նիկոլն է Ալիևի բերանը լեզու դրել. Շարմազանով
«2024 թվականը նախևառաջ նշանավորվեց Նիկոլի ձախողմամբ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով նախորդ տարին Հայաստանի ու կուսակցության համար։
Նա ընդգծեց՝ երեք տարի Փաշինյանի կառավարությունը հայ ժողովրդին հրամցնում էր խաղաղության պայմանագիրը, խոստումներ էին տալիս յուրաքանչյուր ամանորից առաջ, որ հեսա-հեսա Ադրբեջանի հետ խաղաղություն են կնքելու։
«Սակայն ամպրոպի նման Ալիևի խոսքը ցրեց այդ բոլոր լավատեսությունը։ Ակնհայտ է, որ Փաշինյանը չի պատրաստվում խաղաղության, Նիկոլ Փաշինյանի բոլոր զիջումների արդյունքում Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծացել, Նիկոլն է Ալիևի բերանը դրել լեզու իր միակողմանի զիջումներով, իր հակահայկական, հակազգային ու հակապետական քաղաքականությամբ»,-ասաց նա։
Նրա խոսքով, խաղաղության խաչմերուկ, խաղաղության օրակարգ այլևս գոյություն չունի, այն դատարկ թուղթ է։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։