
Դրա վերջն էլ պետք է տանք, բայց զսպված՝ նույնիսկ մեր քաղաքական ընդդիմախոսների հետ. Տիգրան Ավինյան
«Սիրելի երևանցինե՛ր, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի վարած քաղաքականությանն աջակցում եք»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը և շարունակեց. «Շատ ուրախ եմ, որ մենք ընդհանուր մեկ էջի վրա ենք և հասկանում ենք թե ինչ է տեղի ունենում և ինչի համար է տեղի ունենում։ Միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում»։
Ըստ Ավինյանի՝ միասնական տոմսային համակարգն առաջին հերթին արվում է նրա համար, որ իրենք շարունակաբար կարողանան քաղաքացիներին տեղափոխել որակյալ տրանսպորտով և կրկին շնորհակալություն հայտնեց աջակցության համար։
Նա նաև շնորհակալություն հայտնեց վարորդներին՝ իրենց համբերատարության համար։
«Տարբեր Քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն և հիմնական իմ գնահատականն է, որ ոչ թե գնի խնդիրն է այլ փորձ էր արվում համակարգը տանել կոլապխսի, որը բացարձակապես ձախողվեց , որովհետև վերադարձ միասնական տոմասյաին համակարգից դեպի 100 դրամների համակարգ ուղղակի անհնար էր»,-ասաց քաղաքապետը և շարունակեց.
«Տարատեսակ քաղաքական շոուները պետք է ավարտվեն քաղաքային տրանսպորտում և այդտեղ էլ մենք գործուն ջանքեր պետք է գործադրենք։ Գիտենք վարորդների նման ծանր աշխատանքը և դրա վերջն էլ պետք է տանք, պարոն Գրիգորյան։ Բայց հանգիստ զսպված նույնիսկ մեր քաղաքական ընդդիմախոսներ հետ հարգանքով և մաքսիմալ բացատրելով, խոսելով»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղվանից բոյկոտը սանում է մեծ ծավալներ, որովհետև մեզ են կպնում ուսանողությունը, աշխատողները. Հայկ Մարության
- Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս բոյկոտում է տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Խայտառակություն է, ես չեմ պատրաստվում 50 դրամ ավելի վճարել տրանսպորտի համար. երևանցիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը