
ԱԱԾ-ն փոխարեն պարզի, ո՞վ է Իրանի шդրբեջшնցիներին ուղարկել Հայաստան, անադեկվատ հայտարարություն է տարածում. Ղարիբ Բաբայանի գործի վերաբերյալ քննարկում
«Ես ինքս իրավապահներին կարող եմ հարցնել, թե ինչո՞ւ այդպես որակվեցին Ղարիբ Բաբայանի գործողությունները, այդ գնահատականի մեջ որևէ մասնագիտական և որ առավել կարևոր է՝ իրավական հիմք չկա»,-«Խոսքի ազատությունը Հայաստանում. ի՞նչ է բացահայտում Ղարիբ Բաբայանի գործը» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նրա խոսքով, իրավապահ մարմինները պետք է նախ և առաջ բուն խնդրին անդրադառնային, քանի որհրապարակված տեսանյութը հանրային կարևոր նշանակություն ունի։
«Հարց է բարձրացվում, թե ինչպես է հնարավոր, որ Երևանի կենտրոնում նման խրախճանք տեղի ունենաայն հարցի շուրջ, որը մեր ողջ ազգի համար ողբերգություն է։ Իրավապահ մարմինները պետք է զբաղվեին բուն խնդրով՝ պարզելու, թե ինչպես դա հնարավոր, օրինակ, կարելի է չէ՞ այսպիսի վարկած առաջ քաշել Ադրբեջանն Իրանի ադրբեջանցիների միջոցով տեղեկատվական նման ճնշում է գործադրում Հայաստանի վրա, այսինքն, պատվիրում է, միգուցե ֆինանսավորում է, այդ մարդկանց ուղարկում է, նրանք բարեհաջող կատարում են Երևանի կենտրոնում հանձնարարությունը ու հեռանում»,-ասաց քննարկման բանախոսը։
Նա ընդգծում է, որ այս առուով ԱԱԾ-ն պետք է լուրջ քննություն իրականացներ ու լուրջ միջոցներ ձեռնարկեր, որպեսզի այդ անձինք այլևս չկարողանային հատել Հայաստանի սահմանը։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի դասախոս, «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ղարիբ Բաբայանի ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում մի խումբ տղամարդիկ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ջան, Ղարաբաղ» են երգում ու զվարճանում: Տեսանյութի տարածումից հետո ԱԱԾ-ն հայտնեց, որ տեսանյութում երգող տղամարդիկ Իրանի քաղաքացիներ են, Երևան են եկել տոնական օրերին։
«Էլ չեմ խոսում, եթե հաստատվեր, որ այդ մարդիկ գործել են Ադրբեջանի պատվերով ու ֆինանսավորմամբ, ապա դա այլ պատասխանատվություն է ենթադրում։ Այդ լուրջ հարցերով պետք է զբաղվեր ԱԱԾ-ն։ Այդ տեսանյութի հրապարկման համար պատասխանտվության ենթարկելը ոչ համաչափ, ոչ իրավաչափ միջամտություն է մարդու խոսքի ազատության իրավունքի նկատմամբ, այն, ինչ գրել է նա, որևէ ատելություն չկա»,-ասաց կոմիտեի նախագահը։
Քննարկման մյուս բանախոս իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն էլ ընդգծեց, Բաբայանի գրառման մեջ հնչել են հարցադրումներ՝ ուղղված իրավապահ մարմիններին, որոնք պատշաճ չեն կատարել իրենց աշխատանքը։
«Այո, հասարակությունն իր միջոցներից աշխատավրձ ստացող, իր անվտանգությունն ապահովող մարմիններից պետք է պահանջի հաշվետվողականություն, թե ինչպես է պաշտպանվում իր անվտանգությունը»,-ասաց Զ. Հովհաննիսյանը։
Նա շեշտեց, որ Արցախի թեման շատ զգայուն է համայն հայության համար, այդ թեմոյվ տեղի է ունեցել պրովոկացիա, տեսանկարհանվել ու տարածվել։
«Ի վերջո, դրա պատճառով մենք կարող էինք ունենալ Հանրապետության հրապարակում արյունալի միջադեպ։ Հիմա եթե անձը բարձրացնում է հարց, թե ինչու իրավապահները տեղում չեն եղել, չեն կանխել»,-ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ ԱԱԾ-ի հաղորդագրությունը եղել է անադեկվատ, քանի որ ծառայությունը պետք է պարզեր, ինչպե՞ս է եղել այդ միջոցառումը, ո՞վ է տեսանկարահնել, ինչպե՞ս է տարածվել տեսանյութը։
Զ. Հովհաննիսյանը ևս մեկ անգամ նշեց, Ղ. Բաբայանի գրառման մեջ իրավապահ մարմիների նկատմամաբ որևէ ատելության խոսք չկա, ճիշտ հարցադրումներ են։
Հիշեցնենք, որ Ղարիբ Բաբայանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ատելություն, թշնամանք հրահրելու նպատակով նյութեր տարածելու հոդվածով: Արցախցի գիտնականը ձերբակալվել էր իրանաբնակ ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութի տարածումից մեկ օր անց։ Քննչական կոմիտեն նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։
Դատարանը չբավարարեց միջնորդությունը։ Ղարիբ Բաբայանն ազատության մեջ է, բայց նրա նկատմամբ ընտրվել է վարչական հսկողություն, և սահմանափակվել է հրապարակային խոսքով հանդես գալը:
Հարակից հրապարակումներ`
- Ղարիբ Բաբայանին դատարանը չկալանավորեց հասարակական աննախադեպ ճնշման արդյունքում
- Ղարիբ Բաբայանն ազատ արձակվեց
- Արման Թաթոյան. 70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով
- Ղարիբ Բաբայանը չի կալանավորվի, քանի որ քաղաքական խնդիրը լուծված է. Փաստաբան
- Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող օտարերկրացիների տեսանյութը տարածած արցախցին ձերբակալվել է
- Քրվարույթ է նախաձեռնվում Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողների տեսանյութը հանրայնացնողների դեմ