
Երևանում տրանսպորտի սակագնի թանկացումից գնաճը կարող է կազմել 0,1 տոկոս. ԿԲ նախագահ
«Եթե երևանցիներն օգտվում են միայն 150 դրամանոց ուղևորավարձից, այսինքն, թանկացումը լինում է 50 տոկոսով, ապա սպառողական գների ընդհանուր ինդեքսի վրա ունենում է 0,1 տոկոս աճի ազդեցություն»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Սպառողական զամբյուղում հանրային տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը 0,4 տոկոս է, որից 0,23-ը Երևանն է։ Եթե դիտարկենք ամենածայրահեղ սցենարը, որի մարդիկ փաթեթներ չեն գնում, այլ օգտվում են միայն 150 դրամով, այսինքն, թանկացումը լինում է 50 տոկոսով, ապա սպառողական գների ընդհանուր ինդեքսի վրա ունենում է 0,1 տոկոս աճի ազդեցություն»,- նշեց նա:
Փետրվարի 1-ից Երևանում գործում է հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը։ Քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվելու տարբեր փաթեթներից կամ մեկ ուղևորության համար վճարել 15 դրամ՝ նախկինում գործող 100 դրամի փոխարեն։
Հարակից հրապարակումներ`
- Չեմ պատրաստվում 150 դրամ վճարել, թող իրենց պարգևավճարներից վճարեն, մեր հարկերով են գնել նոր ավտոբուսները. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
- Տիկինը, ով կողմ է թանկացմանը, չկարողացավ 150 դրամով գնել QR կոդ. Արթուր Չախոյան
- 150 դրամ ուղեվարձին կողմ երիտասարդը ՔՊ-ական է, ակտիվորեն մասնակցել է Ավինյանի քարոզարշավին
- Չեմ վճարելու 100 դրամից ավելի, թող իրենք քիչ ուտեն. քաղաքացի
- Ոչ թոշակ են ավելացնում, ոչ աշխատավարձ, ու ամեն րոպե մտնում են քաղաքացիների գրպանը. Ակցիա՝ տրանսպորտի թանկացման դեմ
- Երևանի ավագանին ընդունեց՝ 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ