
Բայց ինչ չուզող եք
50 դրամով վարորդների համար զուգարաններ էին սարքելու ամեն կանգառում, աշխատավարձն էին բարձրացնելու, նոր ավտոբուսներ էին գնելու, բոլորի մեջ հսկիչներ էին դնելու՝ բացի քաղաքապետարանի, թաղապետարանի աշխատողներից, կանգառներում վարդեր... չէ՝ սակուրաներ էին ցանելու, ծառեր էին տնելու՝ 10 միլիոն, փողոցներն էին լվանալու, բազմաբանկարանների նման գովազդային վահանակներն էին հանելու քաղաքից՝ տեսադաշտ բացելու համար, հայտնի ճարտարապետների շենքերը չէին ծակծկելու, տաշտշելու, քանդելու, դադարեցնելու էին քաղաքի հողերը վաճառել նոր բարձրահարկեր խցկելու համար, մանկապարտեզները շատացնելու էին, դպրոցները՝ վերանորոգելու ու չէին գնալու բոլորի բացմանը՝ որպես բնականոն բան, մայթերի ասֆալտը փոխելու էին սալաքարերով, մետրոյի նոր կայարանն էին հիշելու ու շինելու, թեքահարթակները անելու ոչ զառիթափ, թեքահարթակների կողքը աստիճանների էին լինելու՝ ոտք տեղավորվելու չափով, դրանք տանելու էին ոչ «պատի», թաղապետարաններում յուրացումներ չէին լինելու ու հետևաբար աշխատողներ չէին կալանավորվելու, քաղաքապետարանի աշխատավարձերը ցածր կլինեին՝ իրենց աշխատանքին համապատասխան, ոչ թե ըստ ցանկության ու ստանալու կարողության, քաղաքապետը ընտրվելու էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնության ձայներով՝ ոչ թե մասնակցողների, շենքերի բակերը... լինելու էին, դպրոցական անվտանգ ավտոբուսներ էին գործելու, ավագանու նիստերը արդյունավետ էին անցնելու, ավագանին քաղաքապետին աշխատել էր տալու ու վերահսկելու էր, հարթ ու ուղղահայաց կանաչապատման միջոցով հնարավորինս օդը մաքրվելու էր, գույքա ու ընդհանրապես՝ հարկերը անհիմն բարձր չէին լինելու, վերելակն ու աղբը քաղաքացու բնակարանի քառ. մետրերով չէր հաշվարկվելու,...
Ու այդ բոլորը դեռ երեկ։ Ու այս բոլորը 50 դրամով։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան