
ԿԽՄԿ աշխատակիցները պարբերաբար այցելում են Բաքվում պահվող հայ գերիներին
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ակնկալում ենք միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան՝ այսուհետ ևս ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները գերիների ու պահվող այլ անձանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքներում»,- յս մասին նշել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ հանդիպմանը:
ԱԺ-ից տեղեկանում ենք, որ կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը:
Նշվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Բաքվում պահվող մեր հայրենակիցներին: «Իմ կարծիքով ձեր կազմակերպությունը, լինելով չեզոք եւ անկախ միջնորդ, պահպանելով նաեւ գաղտնիությունը, Ադրբեջանի իշխանությունների հետ շփումների ու տեղեկատվության փոխանակման կարիք ունի»,- նման կարծիք է հայտնել Ռուստամ Բաքոյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ԿԽՄԿ կողմից իրականացվող պարբերական այցելություններին, մեր հայրենակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատավարություններին ու մարդասիրական բնույթի այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
- Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ
- Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
- Գերիների, անհետ կորածների հարցում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի իշխանության, կոնկրետ ԱԳՆ-ից կողմից ակտիվություն չենք տեսնել. Ստեփանյան
- ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
- ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
- ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին