
Սերբ սպառողները թանկացումների պատճառով բոյկոտել են խոշոր սուպերմարկետների ցանցերին
Սերբ սպառողները միանում են սուպերմարկետների բոյկոտին, պատճառը՝ թանկացումներն են։ Euronews-ի փոխանցմամբ՝ բոյկոտն ի սկզբանե կազմակերպվել էր Խորվաթիայում։ Բոյկոտի նախաձեռնողները հայտարարել են, որ ակցիան հաջողված է։ Եվ ահա, սերբ սպառողներըն էլ որոշել են հետևել իրենց հարևան երկրի օրինակին՝ հուսալով, որ բիզնեսը և պետական պաշտոնյաները կարձագանքեն իրենց գործողություններին:
Սպառողների պաշտպանության Efektiva ասոցիացիան Սերբիայի բնակիչներին կոչ է արել բոյկոտել հինգ խոշոր ցանցերին։ Համաձայն հայտարարության՝ ապրանքների գները չափազանց բարձր են։
Ասոցիացիայի ներկայացուցիչները պնդում են, որ գնաճը նորմալ է, սակայն երկրում դրանք չափազանց բարձր են։
Սերբ սպառողները միացել են բոյկոտին, որը սկսվել է Խորվաթիայում և արագ տարածվել Բալկանյան այլ երկրներում։
«Ես գիտեմ, որ բոյկոտ է եղել: Ես աջակցում եմ դրան, քանի որ կարծում եմ, որ գները չափազանց բարձր են»,- Euronews-ին ասել է Բելգրադի բնակիչներից մեկը:
Բոյկոտի հաջողությունը կախված է մի քանի գործոններից՝ դրա տևողությունը, սպառողների կազմակերպվածության մակարդակը և մանրածախ ցանցերի արձագանքը»,- ասում է Բելգրադի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վելկո Միյուշկովիչը:
Նա հիշեցրել է, որ Սերբիայի իշխանություններն արդեն գիտակցել են տարբեր ոլորտներում գների կարգավորման անհրաժեշտությունը։
«Արդեն որոշ ժամանակ է, ինչ փորձագետները կոչ են անում վերլուծել ամբողջ շղթան և տեսնել, թե այս շղթայում կոնկրետ որտեղ է ավելացվել ավելցուկային արժեքը, այսինքն՝ որտեղ է տեղի ունեցել գների բարձրացումը, ինչի պատճառով վերջնական սպառողները զգալիորեն ավելի են վճարում որոշակի կատեգորիաների ապրանքների համար այստեղ, քան այլ երկրներում»,- ասում է Միյուշկովիչը։
Ըստ նրա՝ գների սառեցումը կամ իջեցումը կախված է կառավարությունից.
«Միայն կառավարությունը կարող է սուբսիդիաներ մտցնել հիմնական պարենային ապրանքների վրա, հեշտացնել նոր վաճառողների մուտքը շուկա և նվազեցնել կախվածությունը ներմուծումից՝ խթանելով ներքին արտադրությունը»։