
Քիմ Քարդաշյանը խիստ կանոններ է սահմանել, թե ինչպես պետք է նախկին ամուսնու կինը՝ Բիանկա Սենսորին շփվի իր երեխաների հետ
Մոդել Քիմ Քարդաշյանը խիստ կանոններ է սահմանել նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի կնոջ՝ Բիանկա Սենսորիի համար, թե ինչպես պետք է շփվի իր երեխաների հետ։ Այս մասին գրում է In Touch Weekly-ն։
Քարդաշյանի շրջապատից ինսայդերի փոխանցմամբ, նա դեմ չէ, որ Քանյե Ուեսթի նոր կինը շփվի իր երեխաների հետ։ Այնուամենայնիվ, մոդելը որոշակի կանոններ է սահմանել Բիանկա Սենսորիի համար, որոնց նա պետք է հետևի։ Աղբյուրի հաղորդմամբ, ռեփերի կնոջն արգելվում է մերկ շրջել երեխաների աչքի առաջ։
«Նա նաև խնդրել է Բիանկային սահմանափակել օգտագործած քաղցրավենիքի քանակը: Նրանք նաև քնի խիստ ժամանակացույց ունեն, Քիմը ցանկանում է, որ նրանք հավատարիմ մնան նույն գրաֆիկին, ինչ տանը», - հայտնել է աղբյուրը։
Ինսայդերը նշել է, որ Բիանկա Սենսորին պետք է վերահսկի, թե Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երեխաները որքան ժամանակ են ծախսում գաջեթների վրա և ինչ սոցիալական ցանցեր են նրանք օգտագործում։
«Քիմը շատ խիստ է իր երեխաների հետ, և նա չի ցանկանում, որ նրանք մտածեն, որ կարող են անել այն, ինչ ցանկանում են միայն այն պատճառով, որ նրանք իրենց խորթ մայրիկի հետ են»,-Գազետա.ռու-ի հաղորդմամբ, բացատրել է աղբյուրը:
Քիմ Քարդաշյանն ու ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը չորս երեխա ունեն ։ Աստղերը պաշտոնապես ամուսնալուծվել են 2022 թվականի նոյեմբերին։
Հարակից հրապարակումներ`
- Քանյե Ուեսթին և նրա կնոջն արգելել են այցելել մի քանի ռեստորաններ
- Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ թաքնվում է երեխաներից լոգարանում
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան