
Չեմ պատրաստվում 150 դրամ վճարել, թող իրենց պարգևավճարներից վճարեն, մեր հարկերով են գնել նոր ավտոբուսները. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
Շատ երևանցիներ շարունակում են բոյկոտել փետրվարի 1-ից հասարակական տրանապսրտի ուղեվարձի թանկացումը։
«Բոյկոտում եմ, չեմ վճարում հանրային տրանսպորտի ուղեվարձը։ Առավոտյան թոռնիկներիս տանում եմ դպրոց։ 2 թոռնի ունի, 300 դրամ տալիս եմ, հետո տուն եմ տանում՝ ևս 300 դրամ։ Այս դեպքում տաքսիով կգնամ-կգամ»,- ասաց քաղաքացին։
«Շարունակելու եմ վճարել 100 դրամ, չեմ պատրաստվում 150 դրամ վճարել։ Ով ունի, թող նա էլ տա։ Թող իրենց պարգևավճարներից վճարեն այդ 150 դրամը։ Մենք մեր հարկերով ենք գնել այս նոր ավտոբուսները։ Ամեն ինչի գինը բարձրացել է։ Ինչ-որ մեկի աշխատավարձը բարձրացրե՞լ են այդ 50 դրամը վճարելու համար։ Մարդիկ էլի պիկ ժամերին դժվարությամբ են բարձրանում տրանսպորտ»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
«Նորմալ չէ նոր սակագինը։ Ստիպված տալիս ենք, ի՞նչ անենք։ Տանք, չտանք ոչինչ չի փոխվելու։ Չեմ կարծում, որ քաղաքային իշխանությունը հետ քայլ կանի։ Եթե բարձրացնում են սակագինը, գոնե համեմատաբար տրանսպորտի վիճակը բարելավի, աշխատանքից հետո ընդհանրապես տուն գնալ չի լինում։ Ահավոր վիճակ է։ Ով ում վրա է բարձրանում, ինչպես է տուն հասնում, չգիտեմ»,- նշեց Երևանի բնակիչներից մեկը։
Փետրվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու համար մեկ ուղևորության համար գործում է 150 դրամ նոր սակագինը: Մի շարք ընդդիմադիր գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներ կոչ են անում քաղաքացիներին բոյկոտել ապօրինի թանկացումը, չվճարել 150 դրամ կամ վճարել 100 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը
- Տիկինը, ով կողմ է թանկացմանը, չկարողացավ 150 դրամով գնել QR կոդ. Արթուր Չախոյան
- 150 դրամ ուղեվարձին կողմ երիտասարդը ՔՊ-ական է, ակտիվորեն մասնակցել է Ավինյանի քարոզարշավին
- Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս բոյկոտում է տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Խայտառակություն է, ես չեմ պատրաստվում 50 դրամ ավելի վճարել տրանսպորտի համար. երևանցիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Ոչ թոշակ են ավելացնում, ոչ աշխատավարձ, ու ամեն րոպե մտնում են քաղաքացիների գրպանը. Ակցիա՝ տրանսպորտի թանկացման դեմ
- Բողոքի ակցիաներ՝ չվճարել ուղեվարձն ու բոյկոտել ապօրինի թանկացումը
- Երևանի ավագանին ընդունեց՝ 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ
- Քաղաքացուն թալանելն ամեն կերպ և ամեն րոպե ձեր համար դարձել է գործելաոճ. Ավագանու անդամը՝ ուղեվարձերի թանկացման մասին
- Մեկ ուղևորությունը 150 դրամ չէ, 100 դրամն է, այս պահանջը և բոյկոտը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
- 150 դրամ՝ մեկ ուղևորության համար․ Ավինյանը՝ տրանսպորի ուղեվարձի նոր փոփոխության մասին
- Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը