
Մարուքյան. Պատասխանատու կերպով պնդում եմ՝ մեզ նահատակ ազգ է դարձրել Նիկոլ Փաշինյանը
«Երկու բան․ պատասխանատու կերպով պնդում եմ, որ որևէ միջազգային կոնսենսուս չկա, առ այն, որ մենք նահատակ ազգ ենք և մեր բան ու գործը նահատակվելն է, մեզ նահատակ ազգ է դարձրել ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2020թ. սեպտեմբերի 27-ին խաղաղության պլանը մերժելով»,-ի պատասխան Վաշինգտոնում փաշինյանի հնչեցրած հայտարարությունների՝ հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա նաև նշել է.
«Հիմա էլ մեզ նահատակ ազգ է դարձնելու՝ նոյեմբերի 9-ի ֆորմատին չվերադառնալով»։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնավորապես հայտարարել է.
«Խոսակցություններ ունենում եմ տարբեր ղեկավարների հետ, որոնց ասածը հետևյալն է։ Էս աշխարհում ամեն մեկն իր դերն ունի՝ ձեր դերը նահատակն է, ժողովուրդ ջան, խի՞ եք խառնբել իրար։ Ես ասում եմ, մենք չենք ուզում նահատակ լինենք, հասկանում եմ, որ շատ դեպքերում դուք եք մեզ օգնել, որ նահատկվենք, բայց ես չեմ ուզում, որ նահատակ լինենք, ուզում եմ լինենք սովորական ապրող մարդ, սովորական կյանքով ապրող մարդ»։