
Վրաստանի խորհրդարանը կասեցրել է 49 ընդդիմադիրների պատգամավորական լիազորությունները
Վրաստանի խորհրդարանը վաղաժամկետ դադարեցրել է երեք ընդդիմադիր կուսակցությունների՝ 49 պատգամավորների պատգամավորական մանդատը։ Հարցի քվեարկությունը կայացել է այսօրվա լիագումար նիստում։
1tv.ge-ի հաղորդմամբ, ընդդիմադիր կոալիցիայի 49 անդամների պատգամավորական մանդատի վաղաժամկետ դադարեցման հարցը հերթով է քվեարկվել։
Հիշեցնենք, որ երեք ընդդիմադիր միավորումներ («Կոալիցիա հանուն փոփոխությունների – Գվարամիա, Մելիա, Գիրչի, ժամանակն է», «Հզոր Վրաստան – Լելո հանուն ժողովրդի, հանուն ազատության» և «Միացյալ ազգային շարժում») հայտարարություններ են գրել և դիմել խորհրդարան՝ իրենց պատգամավորական մանդատի դադարեցման վերաբերյալ։ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը հրաժարվում է մտնել խորհրդարան, թեև պաշտոնապես հայտարարություն չի գրել և այս պահանջով խորհրդարանին չի դիմել։