
Ստորագրվել է «ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության մասին» հուշագիրը
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են.
«Տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:
Երկուստեք կարևորվել է Հայաստան - Սերբիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Այս կապակցությամբ առանձնահատուկ նշվել է Երևանում Սերբիայի դեսպանության և Պրահայում ՀՀ դեսպանության Բելգրադի գրասենյակի գործունեությունը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև միջազգային կազմակերպությունների, Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին և տարածաշրջանային օրակարգին վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարներ Դավիթ Կարապետյանն ու Դուշան Կոզարևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Սերբիայի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության մասին» հուշագիրը։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը չի ստանա Գրենլանդիան․ Դանիայի արտաքին գործերի նախարար
- Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է
- Սերբիան սուգ է հայտարարել Նովի Սադ կայարանում զոհվածների հիշատակին