
Անհրաժեշտ է ձեռնարկել նոր քաղաքական գործողություններ, որոնք կարող են արմատական բեկում մտցնել Արցախի հարցի վերաբացման գործում. Հակոբյան
«Ակնհայտ է, որ անհրաժեշտ է ձեռնարկել նոր քաղաքական գործողություններ, որոնք կարող են առաջիկայում արմատական բեկում մտցնել Արցախի հարցի վերաիմաստավորման և վերաբացման գործում»,- նման համոզմունք է հայտնել Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։
Ըստ նրա, վերջին ժամանակներս մեր հասարակության տարբեր շրջանակներում սկսել է տարածում գտնել այն կարծիքը, թե իբր Արցախի հարցը փակված է, քանի որ սպառվել են պայքարի բոլոր միջոցները։
«Անժխտելի է, որ Արցախյան հիմնախնդրի հիմքում ընկած է հայ ժողովրդի պատմական իրավունքի գաղափարը, և տվյալ առումով այն կազմում է Հայկական հարցի բաղկացուցիչ մասը։
Ուստի մեր պարտքն է հանդես գալ այնպիսի նոր նախաձեռնություններով, որոնք հնարավորություն կտան հասնելու բաղձալի նպատակին։ Ակնհայտ է, որ անհրաժեշտ է ձեռնարկել նոր քաղաքական գործողություններ, որոնք կարող են առաջիկայում արմատական բեկում մտցնել Արցախի հարցի վերաիմաստավորման և վերաբացման գործում։ Ահա սա է այն գլխավոր քաղաքական խնդիրը, որի իրականացմանը պետք է ուղղվեն մեր բոլոր առաջիկա գործողությունները»,- գրել է Հ.Հակոբյանը։