
Մենք իրենց խուժանության կոչ չենք անում, կոչ ենք անում բոյկոտել ուղեվարձի ապօրինի թանկացումը. Մանուկ Սուքիասյանը՝ բոյկոտի ժամանակ
«Մարդիկ պետք է հասկանան, որ ոչ մի անհարգանքի երևույթ չկա, երբ դու իրացնում ես քո սահմանադրական իրավունքը, չես թողնում, որ ապիկար, անգրագետ ոչ կոմպետենտ իշխանությունները մտնեն, քո գրպանը»,-Գարեգին Նժդեհի անվան հրապարակում ուղեվարձի թանկացման դեմ ակցիայի ժամանակ հայտնեց Երևանի Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Արձագանքելով Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե վերադարձ 100 դրամ ուղեվարձին չի կարող լինել, Սուքիասյանն ասաց. «Ամեն ինչ էլ կարող է լինել, որովհետև նույն Ավինյանն ասում էր, որ վերադարձ 150 դրամի չի լինելու, բայց եղավ, հետևաբար 100 դրամ էլ կլինի»։
Թոշակառուներից մեկն ասաց, թե գնել է 6300 դրամի փաթեթ, գոհ է իսկ բոյկոտի ակցիա անողները «կապիկություն են անում»
Մանուկ Սուքիասյանը հորդորեց հարգալից խոսել քաղաքացիների մասին։
«Մենք իրենց խուժանության կոչ չենք անում, կոչ ենք անում բոյկոտել ուղեվարձի ապօրինի թանկացումը»,- ասաց Սուքիասյանը։
Թոշակառուներից մեկը հայտարարեց, որ բոյկոտում է, վճարում է 100 դրամ և իջնում, մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ ուղեվարձը չպետք է թանկանա, որպեսզի բյուջեի հաշվին իշխանությունները թնկարժեք ավիատոմսերով վոյաժներ անեն աշխարհով մեկ։
Մի կին էլ վրդովված հայտնեց,որ վարորդն իրեն իջեցրել է ավտոբուսից բոյկոտի պատճառով, այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հայտարարել էր, թե վարորդներին նման հրահանգ չի կարող լինել։
Հարակից հրապարակումներ`
- Սերբ սպառողները թանկացումների պատճառով բոյկոտել են խոշոր սուպերմարկետների ցանցերին
- Չեմ պատրաստվում 150 դրամ վճարել, թող իրենց պարգևավճարներից վճարեն, մեր հարկերով են գնել նոր ավտոբուսները. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
- Վաղվանից բոյկոտը սանում է մեծ ծավալներ, որովհետև մեզ են կպնում ուսանողությունը, աշխատողները. Հայկ Մարության
- Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս բոյկոտում է տրանսպորտի ուղեվարձի թանկացումը