
Սիսակ Գաբրիելյան. Անցած տասնօրյակում 4.000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 21.5% դիմել է մինչև 100.000 դրամ ծախսերի վերադարձի համար
«Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1.2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է»,-ֆեյսբուքյան իր էջում նման թվեր է հրապարակել ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը։
«Քիչ առաջ, տեղեկացա, որ անցած տասնօրյակում 4,000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 850-ը (21.5%) դիմել է մինչև 100,000 դրամ կրթական կամ առողջապահական ծախսերի վերադարձի համար։ Պետությունը, եթե խոսենք ընդդիմադիր բառապաշարով, այս մարդկանց գրպանն է մտել, բայց տանելու փոխարեն այնտեղ թողել է մոտ 79 մլն դրամ:
Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի մոտ 60,000 քաղաքացուց ընդամենը 3,800-ը (6.2%) էր դիմել 100,000 դրամ վերադարձի համար։ Մինչև այս պահը քաղաքացու գրպանին փոխանցված գումարը կազմել է 450 մլն դրամ կամ մոտ 1.2 մլն $։
Առաջիկայում խորհրդարանում կհյուրընկալեմ այդ գումարը ստացած քաղաքացիների։ Միասին կփորձենք ցույց տալ, թե ինչ պարզ քայլերով և ինչ կարճ ժամանակում է հնարավոր հաստատել հայտարարագիրը և ստանալ մինչև 100.000 դրամ՝ նախորդ տարում կատարած կրթական կամ առողջապահական ծախսերի դիմաց»,-նշել է իշխանական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Առաջիկայում համընդհանուր հայտարարագրման դեմ պայքարը լրջորեն թեժանալու է
- Քաղաքագետ. Այդ նպատակով է, որ տրանսպորտի վարձավճարը իջեցվեց, իսկ հայտարարագրումն էլ հետաձգվեց
- Հայտարարագրի լրացման ժամկետը երկարացվեց մինչև նոյեմբերի 1-ը
- Ստեղծված է մեխանիզմ, որը հեշտությամբ շրջանցում է բանկային գաղտնիքը․ Մարտիրոսյանը՝ հայտարարագրման մասին
- Եկամտի հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն. Նաիրի Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան