
Քաղաքագետ. Վաշինգտոն գնացած-հասած Հայաստանի վարչապետին ամերիկյան կողմը բարձր մակարդակի հանդիպում այդուհանդերձ կտա
«Կարծում եմ, Վաշինգտոն գնացած-հասած Հայաստանի վարչապետին ամերիկյան կողմը բարձր մակարդակի հանդիպում այդուհանդերձ կտա՝ ելնելով արարողակարգից և բարեվարքությունից։ Վաղը՝ փոխնախագահ Վենսին, կամ գուցե մյուս օրը՝ պետքարտուղար Ռուբիոյին»,-նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով, օրինակ, երբ 2018թ. Արմեն Սարգսյանն էր Վաշինգտոնում, նրան հանդիպեց պետքարտուղար Պոմպեոն։ 1992թ., երբ Րաֆֆի Հովհաննիսյանն էր ԱՄՆ-ում, նրան հանդիպեց պետքարտուղար Բեյքերը, և այլն:
«ԱՄՆ-ում ընդունված է նույնիսկ անձնական այցով իրենց երկրում գտնվող հյուրերին գոնե «meet-and-greet» ձևաչափով կարճատև հանդիպում տալ»,-նշել է Սուրեն Սարգսյանը։