
Քաղաքապետարանի 7-8 նախկին ու ներկա պաշտոնյաներ են ձերբակալվել. Ովքե՞ր են նրանք
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 7-8 նախկին ու ներկա պաշտոնյաներ։
Թեև հակակոռուպցիոն կոմիտեն դեռ մանրամասներ չի հրապարակում, սակայն, Panorama.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալություններն իրականացվել են կաշառք վերցնելու գործով։
Վաղն արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդություններ կներկայացնի դատարան։
«Ժողովուրդ»-ը, վկայակոչելով իր տեղեկությունները, հրապարակել է ձերբակալվածների անունները։
Նրանց թվում է Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը։
Ձերբակալվել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, ով նախկինում եղել է Կենտրոնի համատիրության նախկին նախագահ։
Ձերբակալել են նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանին։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով ձերբակալվածներից մեկը Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալը՝ Արամ Այվազյանը ևս ձերբակալվածների մեջ է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան