Իրանում ունենք անվանի հայեր, որոնք իրենց խոսքն են ասում արդյունաբերության, գիտության, երաժշտության և այլ որոտներում․ Իրանի դեսպան
Իրանցիների և Իրանում բնակվող հայերի հարաբերությունները օրինակելի են մյուս երկրների համար։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ջերմ և դրական վերաբերմունք ունի իրանահայերի նկատմամբ։ Երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Իրան և նրա հետ ներկա էի Իրանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպանը։ Շատ հստակորեն մեր հոգևոր առաջնորդը ներկայացրեց իր վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ և պատմեց, որ յուրքանչյուր տարի այցելում է հայ նահատակների ընտանիքներին։ Պատք է նշեմ, որ իրանահայերը հեղափոխության ընթացքում և իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, նաև՝ պարտադրված պատերազմի ընթացքում մեծ դերակատարում են ունեցել։ Ունենք անվանի հայեր, որոնք իրենց խոսքն են ասում Իրանի արդյունաբերության ոլորտում, գիտության, երաժշտության , սպորտի և այլ ոլորտներում»,- ասաց դեսպանը։