
Քաղաքապետարանի պաշտոնյաները կալանավորվել են. Ովքե՞ր են նրանք
Երեկ կաշառքի գործով ձերբակալված 8 անձանցից 4-ի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ է ներկայացրել։ Panorama.am-ին կոմիտեից հայտնեցին, որ բոլոր միջնորդություննեը բավարարվել են։
Կալանավորվածներից երկուսը քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են։
Այսպիսով, կալանավորվել են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նախկին տեղակալ Արամ Այվազյանը։
Գործով նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ինչու են ձարբակալվել Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ
- Այսօր ձերբակալվածներից մեկն Ավինյանի կողմից պարգևատրվել էր հուշամեդալով
- Ձերբակալվածների թվում նաև քաղաքապետարանի վարչության պետ կա. Մանրամասներ
- Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

