
Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, դրան դեմ ենք. Հայաստանում Իրանի դեսպան
«Ադրբեջանական կողմին առաջարկեցինք նոր կետով շարունակել իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան։ Նոր ճանապարհի կառուցումից հետո, ադրբեջանական բեռնատարները կարող են նոր երթուղով հասնել Նախիջևան, որի երկարությունը 50 կմ է»,- ասուլիսում ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա նշեց, որ այդ երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, ամբողջովին գտնվում է Իրանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ներքո, և մաքսային կանոնակարգերը իրականացվում են Իրանի օրենսդրությամբ։ Դա տրանսպորտային երթուղի է։
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը՝ Մեհդի Սոբհանին ասաց, որ դեմ չեն դրան, եթե այն իրականացվում է երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ներքո։
«Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։
Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,- հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը։
Հարակից հրապարակումներ`
- Չեք հավատա, բայց հենց այսօր Փաշինյանը հրապարակավ տվեց միջանցքը. Քաղաքագետ
- Թուրքիայի և Ադրբեջանի համար «Մեղրիի միջանցքը» կամ «Զանգեզուրի միջանցքը» այսօրվա ու առաջիկա տարիների ռազմավարական գլխավոր նպատակն է. Գեղամյան
- Աշխատանքային խմբի հանդիպումներում երբեք խոսք չի գնացել Հայաստանում արտատարածքային միջանցքների բացման մասին. Մարիա Զախարովա
- Թուրանական միջանցքի հարցում 2025 թվականին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը. Գեղամյան
- Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել
- Իրանն ու Թուրքիան կբանակցեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
- Նման բան ուղղակի չի լինելու. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
- Մեր վրա կախված է «զանգեզուրյան միջանցքի» վտանգը, իսկ մեր ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր. Զուրաբյան
- «Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան