
Եթե հարձակnւմ լինի, կարծում եմ, ՀՀ-ն ունի իր երկիրը պաշտպանելու հնարավորություն. Իրանի դեսպան
«Մենք կողմնակից ենք դիվանագիտական և երկխոսության միջոցով հարցերի լուծմանը։ Մենք դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային խնդիրները լուծելուն»»,- ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, ինչպե՞ս կարձագանքի Իրանը, եթե Հայաստանի վրա հարձակում լինի, կարո՞ղ է լինել աջակցություն Հայաստանին և ի՞նչ ճանապարհով։
«Մենք մեր ողջ ջանքերը կգործադրենք, որպեսզի տարածաշրջանը չմտնի նոր լարված վիճակի մեջ։ Ճանապարհ ստեղծելու համար ուժի կիրառումը որևէ բացատրություն չունի։ Ես չեմ ցանկանում հիմա խոսել այն մասին, թե ապագայում ինչ է հնարավոր տեղի ունենալ և հավանականությունների վերաբերյալ դիրքորոշում հայտարարել։
Նոր հակամարտություն պետք է տեղի չունենա։ Մեր ողջ ջանքերը կգործադրենք, որպեսզի նոր հակամարտության առաջացումը կանխենք։ Մենք կօգտագործենք Ադրբեջանի, այլ երկրների հետ մեր հարաբերությունները կանխելու նման ցանկացած հակամարտության առաջացման ուղղությամբ։
Սակայն եթե հիմա հարձակում լինի, կարծում եմ, Հայաստանն ունի պաշտպանական հզորություն և հնարավորություն պաշտպանելու իր երկիրը, Հայաստանի պաշտպանության հնարավորությունները, կարողություններն այդքան մի թերագնահատեք»։
Հարակից հրապարակումներ`
- Միայն Իրանն է աջակցում ՀՀ-ին` դեմ հանդես գալ «Զանգեզուրի» միջանցքի հարցում. Սոբհանի
- Հայաստանում Իրանի դեսպանը՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համաձայնագրի մասին
- Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, դրան դեմ ենք. Հայաստանում Իրանի դեսպան
- Կեղծ նարատիվների, տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել Իրան-ՀՀ ամուր հարաբերությունները. Դեսպան