
Սամվել Վարդանյանը սև ժապավեն փակցրեց ՄԻՊ գրությամբ ցուցանակի վրա
Խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանը միանձնյա մի քանի րոպեանոց ակցիա իրականացրեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։
«Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ այս կառույցը դադարեց գոյություն ունենալ Արման Թաթոյանի հեռանալուց հետո։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ, հայերի շահերով չեն զբաղվում այս կառուցում։
Մի քանի օրից լրանում է ինձ խոշտանգումների ենթարկելու դեպքից 10 ամիս, լուռ է ոստիկանությունը, քննչական կոմիտեն, Մարդու իրավունքների պաշտպանի կառույցը։ Ըստ իրենց, իրենք համարում են, որ կոծկել են այդ հանցագործությունը»,- հայտարարեց Ս. Վարդանյանը։
Նա անգլերենով դիմեց նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին։ Այնուհետև սև ժապավեն փակցրեց «Մարդու իրավունքների պաշտպան» գրությամբ ցուցանակի վրա՝ նշելով. «Հերթական անգամ արձանագրում ենք այս գրասենյակի մահը»։
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։
2024 թ. ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էր։ Ս.Վարդանյանի փաստաբանները հայտնել էին՝ Սամվելին ձերբակալվածների պահման վայր տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
- Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
- Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության․ Մելիքյան
- «Ժողովուրդ». Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքից 3 ամիս անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել
- Սամվել Վարդանյանի տնային կալանքը երկարացվել է երեք ամսով
- Վաղը քննարկվելու է նաև Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը․ Ռուբեն Մելիքյան
- Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան