
Ադրբեջանցի հաղորդավարն ու պատգամավորն էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը , երբ խոսում են Փաշինյանի այդ հայտարարությունից. Փորձագետ
«Այս հաղորդման մեջ ադրբեջանցի հաղորդավարն ու պատգամավորն էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը ու հեգնանքը, երբ խոսում են Փաշինյանի այն հայտարարությունից, թե իբր գերբի վրա Արարատի նկարի պատճառով մեզ զենք չեն վաճառում»,-այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Փորձագետը նաև նշում է.
«Պատգամավորը ասում է՝ դե հեքիաթներ է պատմում…Անգամ հակառակորդ հարեւանների համար է զավեշտալի նման անհեթեթ պնդումը։ Մի խոսքով, Փաշինյանը տարածաշրջանային մասշտաբով հումորներ է անում, կարող է գրել իր առաջիկա ձեռքբերումների շարքում»։