
Գործադուլը ԶՊՄԿ-ի արհմիության և հանքարդյունաբերական համալիրի ղեկավարության տիրույթում գտնվող հարց է. Գևորգ Պապոյան
«Բնականաբար մտահոգված ենք, որովհետեև եթե Հայաստանի էկոնոմիկայի առաջատարը մեկ շաբաթ չի աշխատում, այն ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլի վերաբերյալ կոմբինատի բաժնետոմսերի 22 % տնօրինող կառավարության գործողությունների մասին հարցին։
Նրա խոսքով՝ կառավարության համար ամենակատարյալ տարբերակը կլինի այն, որ հնարավորինս շուտ հանքարդյունաբերական համալիրը սկսի իր աշխատանքը։
Պապոյանը խուսափեց պատասխանել հարցին, թե որպես բաժնետեր ինչ է անում կառավարությունը ԶՊՄԿ-ում գործադուլի խնդիրը լուծելու համար։
«Կարծում եմ, որ այն արհմիության և հանքարդյունաբերական համալիրի ղեկավարության, աշխատակիցների տիրույթում գտնվող հարց է»,-էկոնոմիկայի նախարարը և նշելով, որ որպես էկոնոմիկայի նախարարություն շահագրգռված է, որ մեկ օր շուտ վերսկսվի հանքարդյունաբերական գործունեությունը, հավելեց. «Կոմբինատի բաժնետերը ՀՀ քաղաքացին է և դրա արդյունքում արդեն 33 մլրդ դրամ է մուտք գործել պետական բյուջե»։
Պատասխանելով «հեղափոխությունից հետո» ՔՊ-ականների հարստացման մասին հարցին Պապոյանը խորհուրդ տվեց ծանոթանալ իր եկամտի հայտարարագրին։
«Մեկ բնակարան իմ աշխատավարձով գնել եմ մինչև իշխանափոխությունը, մեկ բնակարան էլ արդեն իշխանափոխությունից հետո, կրկին իմ աշխատավարձով»,-հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Ամենատգեղը այս ամենի մեջ այն է, որ ակնարկում են, թե գործադուլավորները ինքնուրույն այդպիսի բաներ չէին անի. Օլեգ Դուլգարյան
- ԶՊՄԿ տնօրինությունը մերժել է 120-150 հազար դրամով աշխատավարձերը բարձրացնելու գործադուլավորների առաջարկը
- ԶՄՊԿ-ի գործադուլավորները դեռ չեն ստացել իրենց պահանջների պատասխանները․ իրավապաշտպան
- Սա ինքնաբուխ ընդվզում է, չունի որևէ քաղաքական երանգ. ԶՊՄԿ աշխատակիցները շարունակում են գործադուլը
- ԶՊՄԿ աշխատակիցների այսօրվա գործադուլն ամենաբազմամարդն է. Ակցիայի մասնակից