
«Оказывается» մենք իրավունքներ էլ ունենք.ՄԻՊ-ը ժամանել է Քաջարան․ ԶՊՄԿ-ի գործադուլ անող քաղաքացի
ՄԻՊԱնահիտ Մանասյանն այցելել է Քաջարան՝ լսելու ԶՊՄԿ-ի գործադուլ անող աշխատակիցներին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԶՊՄԿ-ի գործադուլ անող աշխատիկներից Վահե Մխիթարյանը։
«Հազարից մեկ մեզ մարդու տեղ են դրել։ «Оказывается» մենք իրավունքներ էլ ունենք»,- կես կատակ կես լուրջ ասաց Վահե Մխիթարյանը նշելով․ «Առաջին ձյան հետ մեզ մոտ ուրախություն է՝ մեզ մոտ է ժամանել ՄԻՊ-ը, ով պատրաստ է լսել բոլորիդ բողոքները և խնդիրները։ գալիք Քաջարան՝ լսելու ԶՊՄԿ-ի աշխատակիցներին»,- ասաց նա։
Մինչ այդ Մխիթարյանը կոչ արեց քաջարանցիներին դուրս գալ և աջակցել իրենց։
«Արտադրական հսկան արդեն յոթերորդ օրը կանգնած է։ Այս ընթացքում եղել են տնօրինության հետ բանակցություններ, բայց ընդհանուր հայտարարի դեռևս չենք եկել»,- ասաց Մխիթարյանը։
Անդրադառնալով ԶՊՄԿ-ի այսօրվա տարածած հաղորդագրությանը,թե աշխատակիցների ճնշող մեծամասնությունը կողմ է եղել է գործարկմանը, որին խանգարել են ընդամենը 70 հոգի, գործադուլ անող քաղաքացին կոչ արեց բնակչությանը միանալ գործադուլին․ « Հիմա խնդրելու եմ, որ այն մարդիկ, որոնք ուզում են խնդիրը լուծվի, եկեք հավաքվենք ԶՊՄԿ-ի մոտ և խնդիրը վերջնական լուծենք։ Ակնհայտ է, որ այս բողոքի ակցիան այս ձևաչափով երկար շարունակվել չի կարող։ խնդրում եմ՝ ընտանիքներով, երեխաներով եկեք և միասին բարձրաձայնենք այս խնդիրն ու միասին լուծենք այս հարցը»։
Հարակից հրապարակումներ`
- ԶՊՄԿ-ն իրավապահ մարմիններին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդումներ
- Գործադուլը ԶՊՄԿ-ի արհմիության և հանքարդյունաբերական համալիրի ղեկավարության տիրույթում գտնվող հարց է. Գևորգ Պապոյան
- ԶՊՄԿ տնօրինությունը մերժել է 120-150 հազար դրամով աշխատավարձերը բարձրացնելու գործադուլավորների առաջարկը