
Միայն Իրանն է աջակցում ՀՀ-ին` դեմ հանդես գալ «Զանգեզուրի» միջանցքի հարցում. Սոբհանի
«Միայն Հայաստանն ու Իրանն են, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի» միջանցքի մասին միատեսակ են մտածում»,- ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Դեսպանը նաև ընդգծեց, որ միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ հանդես գալու, այսպես կոչված, «Զանգեզուրի» միջանցքի հարցում:
«Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին և միատեսակ ենք մտածում, այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքի հարցում տարաձայնություն չունենք Հայաստանի հետ։ Զանգեզուրի միջանցքը վնաս է և Հայաստանին, և Իրանին»,- ասաց դեսպան Սոբհանին:
Հարցին՝ արդյո՞ք նկատի ունի Ռուսաստանին, որի՝ ամիսներ առաջ հնչած հայտարարություններից պարզ են դառնում, որ Իրանն ու ՌԴ-ն այս հարցում տարաձայնություններն ունեն, նա պատասխանեց. «Մենք հստակորեն և Ռուսաստանին, և մյուս երկրներին հայտնել ենք մեր դիրքորոշումը»։
«Զանգեզուրի հարցը մեր անվտանգության հետ է շաղկապված։ Ուրեմն մենք մեր երկրի ազգային անվտանգության հարցում հաստատակամ ենք։
Մյուս դիրքորոշումները, եթե չեն համընկնի մեր դիրքորոշումների հետ, այո, մենք այդ դեպքում տարաձայնություն կունենանք։ Մեզ համար առաջնահերթությունը մեր երկրի ազգային շահերն են, այդ հարցում հնարավոր չէ ոչ փոխզիջումների, ոչ էլ գործարքների գնալ»,- ընդգծեց դիվանագետը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, Մ. Սոբհանին ասաց, որ այդ պրոցեսը խաղաղության հասնելու նոր քայլ է. «Այն, ինչ որդեգրվել է հիմքում, Ալմաթիի հայտարարությունն է և միջազգային կանոնակարգերը:
Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, եթե այն իրականացվում է Ալմաթիի հայտարարության և միջազգային կանոնների համաձայն, դա կնպաստի անվտանգության և խաղաղության ապահովմանը:
Մեր և Հայաստանի միջև սահմանը շատ հստակ է։ Այն երկխոսությունները, որոնք իրականացվում են, որևէ ազդեցություն չեն կարող ունենալ մեր և Հայաստանի միջև սահմանի վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, դրան դեմ ենք. Հայաստանում Իրանի դեսպան
- Չեք հավատա, բայց հենց այսօր Փաշինյանը հրապարակավ տվեց միջանցքը. Քաղաքագետ
- Թուրքիայի և Ադրբեջանի համար «Մեղրիի միջանցքը» կամ «Զանգեզուրի միջանցքը» այսօրվա ու առաջիկա տարիների ռազմավարական գլխավոր նպատակն է. Գեղամյան
- Աշխատանքային խմբի հանդիպումներում երբեք խոսք չի գնացել Հայաստանում արտատարածքային միջանցքների բացման մասին. Մարիա Զախարովա
- Իրանն ու Թուրքիան կբանակցեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
- Նման բան ուղղակի չի լինելու. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
- Մեր վրա կախված է «զանգեզուրյան միջանցքի» վտանգը, իսկ մեր ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր. Զուրաբյան
- «Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան
- «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար. Քուրթուլմուշ
- «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. Աբդուլքադիր Ուրալօղլու
- «Զանգեզուրի միջանցքի հարցը ևս արծարծվել է». Պեսկով