
Ուսուցիչների տարակարգի ստացման փաստաթղթերը կընդունենք միայն էլեկտրոնային եղանակով. Ժաննա Անդրեասյան
«Միայն 2024 թվականին բացի ուսուցիչների աշխատավարձից, պետական բյուջեի շրջանակներում գործել են 4 տարբեր ծրագրեր»-կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը մինչև բուն նախագիծը զեկուցելը երկար ներկայացրեց այն «ձեռքբերումները» որոնք գրանցվել են կամավոր ատեստավորման համակարգի ներդրման արդյունքում։
Անդրեասյանը նշեց, որ դրանցից մեկը կամավոր ատեստավորումն է եղել և 4 տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում ունեն 6100-ից ավել ուսուցիչ, կամ ուսուցիչների 20 %-ը, որոնք օգտվել են ծրագրից և արդեն իսկ օգտվել են բարձրացված աշխատավարձից։
«2023-2024 թվականների ընթացում բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչ հնարավորություն է ստացել շարունակել աշխատանքը և 49 ուսուցիչ էլ այս պահին բյուջեի միջոցնեով ստանում է բարձրագույն կրթություն»,-տեղեկացրեց նախարարը և հավելեց, որ
2024 թվականին ուսուցիչներին խրախուսող ծրագրերով բյուջեից հատկացվել է 8.9 մլրդ դրամ։
«Համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 թթ ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ»,-հայտնեց նախարարը։
Հասնելով բուն նախագծին՝ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ դրանով առաջարկվում է իրականացնել տարակարգերի տրամադրման գործընթացի փոփոխություններ և նշեց, թե նախատեսում են, որ առաջիկայում տարակարգի փաստաթղթերը կընդունենք միայն էլեկտրոնային եղանակով։
Անդրեասյանը հիմնավորեց, որ այն ռեսուրսի խնայողության և կրթության տեղեկատվական էլեկտրոնային հարթակում տեղեկության բավարար բազա կա, որը թույլ կտա կրճատել պահանջվող փաստաթղթերի ծավալը, օրինակ դասաժամերի պլաններն արդեն լրացված կլինի և անհրաժեշտություն չի լինի այն լրացուցիչ լրացնել։
Նախարարը նշեց, որ ուսուցիչը ներկայացնում է փաստաթղթեր և հանձնաժողովն ըստ այդմ նրան շնորհում է տարակարգ։
Ըստ նոր փոփոխությունների՝ ինքնաշխատ եղանակավ նաև կշնորհվի 1-ին և 2-րդ տարակարգ, կախված ատեստավորման արդյունքներից։