
Քաղաքական վերլուծաբան. Այլապես ինչու՞ է Եվրոպական առաքելությունը Երևանի կենտրոնում փնտրում տարածք
«Եվրամիության դիտորդները պատրաստվում են սահմանից հեռանալու՞ն»,-նման հարց է հնչեցնում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ու մանրամասնում, որ այս հարցը համենայն դեպս բխում է դիտորդական առաքելության տարածած հայտարարությունից, ըստ որի, առաքելությունը գրասենյակկային տարածք է փնտրում Երևանի կենտրոնում՝ 1200-1900 քմ մակերեսով: Ընդ որում, հայտարարության մեջ կա մի ուշագրավ ձևակերպում՝ տարածքը պետք է զբբաղեցնելու համար պատրաստ լինի ամենաուշը մինչև 2026 թվականի մարտի 31-ը:
«Այդպիսով, Եվրամիության դիտորդական առաքելությունը Երևանի կենտրոնում փնտրում է տեղակայման գրասենյակ, որը պետք է լինելու 2026 թվականի մարտի 31-ից հետո, համենայն դեպս՝ դրանից ոչ ուշ:
Դա նշանակու՞մ է, որ դիտորդական առաքելությունը ծրագրում է, որ ամենաուշը մինչ այդ ժամկետը տեղափոխվելու է Երևանի կենտրոն, հիմնականում տեղակայվելու է այստեղ, այսինքն՝ իր տեղակայման վայրերը սահմանին մերձ բնակավայրերից հեռացվելու են: Այլապես ինչու՞ է առաքելությունը Երևանի կենտրոնում փնտրում տարածք, եթե ըստ տրամաբանության, իր գլխավոր նպատակը կապված է Հայաստանի սահմանների մոնիտորինգի հետ:
Ինչպես հայտնի է, օրերս ԵՄ խորհուրդը կայացրեց առաքելության տեղակայման ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշում: Նաև հայտնի է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է բացառել հայ-ադրրբեջանական սահմանին երրորդ կողմի ներկայացվածությունը, իսկ Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է դիտորդներին սահմանից հեռացնել այն հատվածներում, որոնք կլինեն սահմանազատված ու սահմանագծված:
Երևանի կենտրոնում տեղակայման տարածք փնտրելով, ԵՄ դիտորդները մտածում են, որ ամենաուշը մինչև 2026 թվականի մարտի 31-ը հայ-ադրբեջանական սահմանը կլինի սահմանազատված ու սահմանագծվա՞ծ, թե՞ այյդուհանդերձ մտածում են, որ Հայաստանը ստիպված կլինի կատարել Ադրբեջանի պայմանը մինչև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի ավարտ»,-գրել է նա Թելեգրամի իր ալիքում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը
- ԵՄ երկրների դեսպաններն այսօր որոշում կկայացնեն Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ
- Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան