
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլում «Մաթեմատիկա»-ից քննություն կհանձնի 5151-ն դիմորդ
Ավարտվում են 2025 թվականի բուհական ընդունելության առաջին /ձմեռային/ փուլի քննությունները: Փետրվարի 8-ին «Մաթեմատիկա» առարկայի քննություն է, 9-ին՝ «Կենսաբանություն» և «Հայոց պատմություն» առարկաների:
ԳԹԿ-ից հայտնում են, որ փետրվարի 8-ին գործելու է 42 քննական կենտրոն, 15-ը՝ Երևանում, 27-ը մարզերում: Մասնակից դիմորդները 5151-ն են, մայրաքաղաքում 1938 և մարզերում՝ 3213:
Քննության տևողությունը 3 ժամ է: Ավարտից մի քանի ժամ հետո թեստերն ու ճիշտ պատասխանները տեղադրվելու են Գնահատման և թեստավորման կենտրոնի atc.am և dimord.am կայքերում: Արդյունքները՝ 5-րդ, բողոքարկումը՝ 6-րդ օրը:
Հարակից հրապարակումներ`
- Բուհ ընդունվելու համար 1-ին փուլում օտար լեզուներից քննություն է հանձնելու 6538 դիմորդ
- «Քիմիա» առարկայի միասնական քննության թեստերում սխալներ են եղել. «Խնդիրը լուծվել է հօգուտ դիմորդի»
- Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
- Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո