
Գործադուլավորներն ակնարկում են համակարգող խորհրդի անդամների վրա ճնշումներ գործադրելու մասին
«Եվս մեկ անգամ ընդգծում են, սա աշխատավորական ակցիա է՝ սոցիալական արդարության վերականգնման համար»,-ԶՊՄԿ մուտքի մոտ ընթացող բազմամդր բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց գործադուլ հայտարարած աշխատակիցներից մեկը, ինչին հետևեցին ծափահարություններ ու բացականչություններ։
Ելույթ ունեցողն ընդգծեց՝ բողոքի ակցիան ի սկզբանե չի ունեցել, չունի ու չի ունենալու քաղաքական երանգ։
Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ ԶՊՄԿ հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում։
Այսօր բողոքի ակցիային մասնակցում են նաև քաջարանցի կանայք, երեխաներ։ Ելույթ ունեցողներն ասացին՝ բազմաթիվ հաղորդագրություններ են ստանում ի սատարումն իրենց։
«Կոմբինատի 22 տոկոսը պատկանում է կառավարությանը, հետևաբար ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հանդիսանում է հանքի սեփականատեր ու իրավունք ունի իր տեսակետը հայտնելու հարցի վերաբերյալ»,-ասաց աշխատակիցներից մեկը։
Մեկ այլ աշխատակից ընդգծեց, որ ինքնաբուխ ակցիան ունի համակարգող խորհուրդ։
«Եթե կան մարդիկ, որոնք կարծում են՝ համակարգող խորհրդի անդամներին չեզոքացնելով կամ ճնշումներ գործադրելով մարել, խնդրում եմ ապարդյուն ջանքեր չգործադրել»,-հայտարարեց բողոքի ակցիային մասնակցող աշխատակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Գործադուլավորները երաշխիքներ են պահանջում. Ի՞նչ է կատարվում ԶՊՄԿ-ում այս պահին
- ԶՊՄԿ տնօրինությունը փորձում է կոտրել աշխատավորական ընդվզումը. գործադուլը շարունակվում է
- «Оказывается» մենք իրավունքներ էլ ունենք.ՄԻՊ-ը ժամանել է Քաջարան․ ԶՊՄԿ-ի գործադուլ անող քաղաքացի
- ԶՊՄԿ-ն իրավապահ մարմիններին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդումներ
- Գործադուլը ԶՊՄԿ-ի արհմիության և հանքարդյունաբերական համալիրի ղեկավարության տիրույթում գտնվող հարց է. Գևորգ Պապոյան
- ԶՊՄԿ տնօրինությունը մերժել է 120-150 հազար դրամով աշխատավարձերը բարձրացնելու գործադուլավորների առաջարկը
- Եթե ԶՊՄԿ-ի կոլեկտիվը ապահովում է մեծ եկամուտներ, ապա դա ինչ-որ ձևով պետք է փոխկապակցված լինի մարդկանց ստացած աշխատավարձերի հետ. Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք