
Բաքվում Ռուսական տան փակումը թյուրիմացություն է. Պեսկով
Մոսկվան Բաքվում Ռուսական տան փակումը համարում է թյուրիմացություն, որը կարող է լուծվել երկխոսության միջոցով։ Անդրադառնալով Բաքվի դիրքորոշմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ցավում ենք դրա համար և կարծում ենք, որ սա թյուրիմացություն է, որը հնարավոր է լուծել երկկողմ շփումների միջոցով։ Մենք այս հարցը բարձրացնելու ենք մեր գործընկերների հետ տարբեր մակարդակներում։ Եթե լինեն ամենաբարձր մակարդակով շփումներ, ապա, հավանաբար, չենք բացառում, որ այդ հարցը կբարձրացվի երկու երկրների ղեկավարների երկխոսության ժամանակ»,-հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝ Ադրբեջանի իշխանությունները ռուսական կողմին պաշտոնական ծանուցում են ուղարկել երկրում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աշխատանքը դադարեցնելու մասին։ Ինչպես փետրվարի 6-ին Report.az-ին հայտնել է աղբյուրը, Բաքուն այլևս արտաքին օգնության կարիք չունի։