
Բոյկոտը շարունակվում է. Մարության
«Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա բարձրացել է տրոլեյբուս։
«Տրոլեյբուսը 50 դրամ էր, փաստացի գինը բարձրացրել էին 300 դրամ, այսինքն 6 անգամ թանկացրել էին, այնուհետև ժողովրդի ճնշման ներքո իջեցրել են 150 դրամ, բայց ստացվում է՝ 3 անգամ թանկացրել են տրոլեյբուսը։
Այս թանկացումներն անհիմն են, հանգիստ կարող են նույն գներով շահագործել տրանսպորտը, քանի որ արդեն գույքահարկից մեզ բոլորիցս 20 միլիարդ ավելի գումար են հավաքում, հենց այս պահին։ Էլ չեմ ասում մնացած գումարները ոնց են ծախսում՝բիզնես կլասով ավիատոմսեր, իրենց համար ավտոմեքենաներ, այսինքն բյուջեն ծախսվում է լրիվ աննպատակ։
Ամոթ չէ՛ վճարել 100 դրամ, հակառակը՝ ամոթ է մարդկանց դրա համար ճնշելն ու ամաչեցնելը»,- ասաց Հ. Մարությանը՝ դիմելով տրոլեյբուսում գտնվող մարդկանց։
Հարակից հրապարակումներ`
- Լղճված, աննորմալ, անմարդկային պայմաններ, 20-25 րոպե սպասել ու սառել...և վճարել 150 դրամ. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
- Քաղաքավարությունից դրդրված եմ 150 դրամ վճարել, բայց ուզում եմ միանալ բոյկոտին. բռնի տեղահանված արցախցի
- Մենք իրենց խուժանության կոչ չենք անում, կոչ ենք անում բոյկոտել ուղեվարձի ապօրինի թանկացումը. Մանուկ Սուքիասյանը՝ բոյկոտի ժամանակ
- Չեմ պատրաստվում 150 դրամ վճարել, թող իրենց պարգևավճարներից վճարեն, մեր հարկերով են գնել նոր ավտոբուսները. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
- Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս բոյկոտում է տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Խայտառակություն է, ես չեմ պատրաստվում 50 դրամ ավելի վճարել տրանսպորտի համար. երևանցիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Բողոքի ակցիաներ՝ չվճարել ուղեվարձն ու բոյկոտել ապօրինի թանկացումը