
Լղճված, աննորմալ, անմարդկային պայմաններ, 20-25 րոպե սպասել ու սառել...և վճարել 150 դրամ. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
«Լղճված, աննորմալ, անմարդկային պայմաններով երթևեկել, տրանսպորտին սպասել 20-25 րոպե ու վճարել 150 դրամ... չգիտեմ՝ ինչով են արդարացնում թանկացումը։ Տրանսպորտի հարցն այդպես էլ մնաց չլուծված»,- ասաց քաղաքացին, ով դեմ է Երևանում հասարակական տրանսպորտի թանկացմանը։
Նա նշեց, որ հասարակ բնակչի ձայնը չի լսվում քաղաքապետարանում, «ասեք՝ կանենք»-ը չի գործում ընտրություններից ի վեր։
«Մենք հարկեր ենք վճարում։ Իրենք օգտվում են ծառայողական ավտոբուսներից, իրենց մեքենաներից, երբ օգտվեն հանրային տրանսպորտից, նոր կլուծվի խնդիրը»,- ասաց քաղաքացին։
«Ստիպված վճարում եմ 150 դրամ, այլ ճար կա՞ այս կառավարության դեմ։ Երբեմն միանում եմ բոյկոտեին, երբեմն ամաչում եմ իմ տարիքից»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Քաղաքացիները դժգոհում են նաև, որ տրանսպորտն անկանոն է աշխատում, երբեմն նույնիսկ հնարավոր չի լինում բարձրանալ, քանի որ լիքն է լինում։
«Օր է լինում հանգիստ է լինում, օր է լինում՝ լիքը, օր է լինում շուտ է գալիս, օր էլ լինում՝ սառում ենք կանգառներում»,- նշեց քաղաքացին։
Ավտոբուսներից մեկ վարորդն ասաց. «Շատ զայրացած եմ։ Քաղաքացիները շատ արհամարհական բարձրանում են, արհամարհում են վարորդներին, շնորհակալություն էլ չեն հայտնում չվճարելու դպքում»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքավարությունից դրդրված եմ 150 դրամ վճարել, բայց ուզում եմ միանալ բոյկոտին. բռնի տեղահանված արցախցի
- Դիմում եմ ոչ լեգիտիմ 9-տոկոսանոցներին՝ թվերը հրապարակեք, թող ժողովուրդը տեսնի թե ինչպես է իր բոյկոտի դրական արդյունքներին հասել. Գևորգ Ստեփանյան
- Մենք իրենց խուժանության կոչ չենք անում, կոչ ենք անում բոյկոտել ուղեվարձի ապօրինի թանկացումը. Մանուկ Սուքիասյանը՝ բոյկոտի ժամանակ
- Չեմ պատրաստվում 150 դրամ վճարել, թող իրենց պարգևավճարներից վճարեն, մեր հարկերով են գնել նոր ավտոբուսները. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
- Տիկինը, ով կողմ է թանկացմանը, չկարողացավ 150 դրամով գնել QR կոդ. Արթուր Չախոյան
- Վաղվանից բոյկոտը սանում է մեծ ծավալներ, որովհետև մեզ են կպնում ուսանողությունը, աշխատողները. Հայկ Մարության
- 150 դրամ ուղեվարձին կողմ երիտասարդը ՔՊ-ական է, ակտիվորեն մասնակցել է Ավինյանի քարոզարշավին
- Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս բոյկոտում է տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Խայտառակություն է, ես չեմ պատրաստվում 50 դրամ ավելի վճարել տրանսպորտի համար. երևանցիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Բողոքի ակցիաներ՝ չվճարել ուղեվարձն ու բոյկոտել ապօրինի թանկացումը
- Երևանի ավագանին ընդունեց՝ 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ
- Մեկ ուղևորությունը 150 դրամ չէ, 100 դրամն է, այս պահանջը և բոյկոտը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության