
Զավեշտ է, գնում ես կրոնական ժողովի ու քեզ ուղեկցում է Սուրբ գիրքը ծաղրողը. Բագրատ Սրբազան
«Զավեշտի տիրույթից է, երբ գնում ես միջկրոնական ժողովի ու քեզ ընկերակցում է անհավատ աթեիստը, Սուրբ գիրքը ծաղրողը, արժեքները ծաղրողը։ Սա ուղերձ է ո՞ւմ»,-իր այսօրվա տեսաուղերձում ասաց Սրբազան շարժման առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը։
Նրա խոսքով, այս երևույթը խոսում է այն մասին, որ գոյություն ունի գիտակցության բացակայություն, այլև անլրջության մասին։
«Եվ այս մարդիկ խոսումեն լուրջ թեմաների մասին՝ տառապանքի, նահատակության, ու այս ամենին փորձում են հակադրել լավ ապրելը»,-ասաց Բագրատ Սրբազանը։