
Իմ և Քյարամյանի միջադեպը չէր կարող լինել մանդատից հրաժարվել պահանջելու պատճառ. Աղազարյան
«Ազգային ժողովում իմ և պարոն Քյարամյանի միջադեպը չէր կարող լինել մանդատից հրաժարվել պահանջելու պատճառ, դա ընդամենը առիթ էր»,-այսօր նոր կուսակցության համագումարում հայտարարեց նախկին ՔՊ-ական, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա նշեց, Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ավտորիտար կառավարում։
«Ուժեղ իշխանությունը հիմնված է օրենքի, ոչ թե մի մարդու կամքի վրա, եթե ամեն բան դրվում է մի մարդու վրա, նրա սխալվելը կարող է ճակատագրական լինել։ Հետևաբար թույլ տալ, որ ամեն բան որոշի մեկ մարդ, անընդունելի է։ Նիկոլ Փաշինյանի ավտորիտար թաքնված կառավարումը բացահայտվեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, ինքն է հորդորել ԲԴԽ նախագահին՝ հրաժարվել պաշտոնից»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Ասլանյանը՝ ՔՊ-ի մասին. Որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ անվանվել
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանի ավագ որդին ևս կմիանա հոր ստեղծած կուսակցությանը
- Հովիկ Աղազարյանի որդին դադարեցրել է իր անդամակցությունը ՔՊ-ին
- Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու. «Ազատություն»