
Հակոբ Ասլանյանը՝ ՔՊ-ի մասին. Որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ անվանվել
««Քաղաքացիական պայմանագիր» թիմն այլևս գոյություն չունի, քանի որ մարդկային այն համախումբը, որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ անվանվել»,-գահտարարել է ՔՊ-ից դուրս եկած ԱԺ օատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Հիշեցնենք, որ նա և Հովիկ Աղազարյանը նոր կուսակցություն են հիմնում։ Այսօր կուսակցության համագումարն է։
Հակոբ Ասլանյանը բացատրեց, թե ինչից է սկսկել թիմին դավաճանլու այս պատմությունը։
Նրա խոսքով, Փաշինյանաը հաղորդագրությամբ դիմել էր նաև Հովիկ Աղազարյանին մանդատը վայր դնելու խնդրանքով։ Աղազարյանի մերժելուց հետո անհավանական գործընթացներ ու մեծ ծավալով ճնշումներ թափվեցին նրա գլխին։
«Իմ քայլերը պայմանավորված էին ոչ այնքան և ոչ միայն նրանով, որ մենք ընկերներ ենք, այլև նրանով, որ նման արատավոր երևույթի դեմ ես կպայքարեի ցանկացած պաագայում»,-ասաց Ասլանյանը՝ նշելով, որ ծանոթացել է Աղազարյանի հեռախոսի գրագրությունները, չի տեսել այնտեղ արատավոր ոչինչ կամ դավաճանություն, առաջարկել է ստեղծել հանձնաժողով, սակայն իրեն էլ առաջարկել են հրաժարվել մանդատից։
«Ինչու, ո՞ր մեղքիս համար, այո, ես կարող էի ինձ «խելոք» պահել, պահել իմ մանդատը, հավակնել հաջորդ ընտրություններում իմ տեղւ ունենալ, բայց հանգամանքներն ինձ ստիպում ե ցուցաբերել քաղաքական երիտասարդություն»,-ասաց նա՝ նշելով, որ յուրաքանչյուր պատգամավորի դերակատարումը պետք է նկատվի։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանի որդին կմիանա հոր և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությանը
- «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը թեժացնում է Փաշինյանի հետ քաղաքական «մենամարտը»
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության համագումարը կկայանա Մարիոթում
- Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու. «Ազատություն»