
Անհրաժեշտ է ԶՊՄԿ-ում բողոքի ակցիայի համակարգող խորհրդի անդամներին վերականգնել աշխատանքում. Էլեն Մանասերյան
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Աշխատողներն իրավունք ունեն պայքարելու իրենց արժանապատիվ աշխատանքային պայմանների համար, այդ թվում` գործադուլի միջոցով։ Վերջիններիս հետ երկխոսելու փոխարեն աշխատանքից ազատելն իրավիճակի արհեստական սրում է։
Ուստի անհրաժեշտ է բողոքի ակցիայի համակարգող խորհրդի անդամներին վերականգնել աշխատանքում և գրավոր արձանագրել մինչ այժմ բանավոր համաձայնության եկած երեք կետերը` աշխատավարձի բարձրացման, աշխատանքային պայմանների բարելավման և ապահովագրության իրական գործարկման վերաբերյալ։
Հաշվի առնելով ԶՊՄԿ ընկերության ահռելի նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար` անհրաժեշտ է ժամ առաջ ընդառաջ գնալ ոլորտի արհմիության և աշխատողների առաջարկներին և գործուն քայլեր ձեռնարկել վերոնշյալի վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատանքից ազատված գործադուլավորները կարող են դատարանի միջոցով վերականգնել աշխատանքը․ Վարդանյան
- Տեղական ժողովրդավարության ձևավորման բացառիկ երևույթի ականատեսն ենք․ Դուլգարյանը՝ ԶՄՊԿ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի մասին
- Շարունակելու ենք այնքան, մինչև հասնենք մեր պահանջների բավարարմանը. ԶՊՄԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիան շարունակում են խարույկի շուրջ