
Քաղաքային իշխանավորները զբաղված են ՔՊ-ին փոխկապակցված ՍՊԸ-ներից մեկ անձից թանկ գնումներ անելով. Մանուկ Սուքիասյան
Երևանի ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարում են, որ քաղաքային իշխանություններն անհիմն է թանկացնում հանրային տրանսպորտի ուղեվարձը։ Քաղաքային իշխանություններն էլ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, հիմնավոր հակափաստարկ դրան չեն բերում և կարմիր բերետավորների օգնությամբ ավագանու նիստերի դահլիճից հեռացնում են «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին՝ չընդունելով նրանց սուր քննադատությունը։ Խնդրի շուրջ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր կարծիքը հայտնեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Հարցազրույցում հնչեցված թեզերի երկրորդ մասը՝ ստորև։
●Էդ մարդիկ, որպես վերին քաղաքային իշխանավորներ զբաղված են ՔՊ-ին փոխկապակցված տարբեր ՍՊԸ-ներից մեկ անձից թանկ գնումներ անելով... Իրենք էլ այդպես են հարստանում։
●Դրա համար էլ մարդկանց գազելներով վախեցնելով շարունակում են մնալ իրենց թանկարժեք առանձնասենյակներում, որպեսզի կարողանան իրենց անձնական քսակի պես տնօրինել և՛ քաղաքային, և՛ համապետական բյուջեն։
●Չի կարող այսքան կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված պաշտոնյան մայրաքաղաքի համար լավ մենեջեր լինել, դա բացառվում է, անհնար է։
●Երիցս համոզվում ենք, որ և քաղաքային և համապետական մակարդակով մեզ անհրաժեշտ է հրատապ իշխանափոխություն։
●Ոչ միայն Երևանի ավգանում կամ ՀՀ խորհրդարանում, այլ ամբողջ աշխարհում էլ, եթե օրենսդրորեն փոքրամասնության լծակները շատ սահմանափակ են՝ համոզելով խնդրելով հիպնոսացնելով, սպառնալով չես կարող մեծամասնությանը հարկադրես, որ քո բերած նախագծերին կողմ քվեարկել։
● Մեր շատ վառ, ընդգրծված գործողությունն իրենց հարկադրեց, որ հունվարի 31-ին հարկադրված ճարահատյալ դիմեն ոստիկանությանը։ Այն ցուցիչ է, որ իրենց նյարդերը տեղի են տալիս, ինքնատիրապետման խնդիր ունեն, դահլիճում չեն ստեղծել այն մթնոլորտը, որ անկախ նրանից , թե քաղաքական հակադրությունն ինչ աստիճանի է սուր, որոշակի բարեկրթության նորմեր պահեն, հարգեն երևանցիներին և ընդդիմադիր խոսքը լռեցնելու համար ոստիկան չբերեն նիստերի դահլիճ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։