
Գալուզին. ԵՄ-ն արդեն Հայաստանից հակառուսական քաղաքականություն է պահանջում՝ չխոստանալով ոչինչ
Եվրամիությունը Հայաստանից արդեն պահանջում է քաղաքական լոյալություն և հակառուսական պատժամիջոցներին միացում՝ դրա դիմաց Երևանին հստակ որևէ բան չխոստանալով։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար տեղակալ Միխայիլ Գալուզինը։
««Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև բանակցություններ սկսելու հարցին՝ ի նպաստ մերձեցման և, մասնավորապես, առանց վիզայի ռեժիմի տարբեր նախագծերի, ապա, այո, նման բանակցություններ են սկսվել: Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն այստեղ հավատարիմ է իրեն, առանց որևէ խոստում տալու կամ առանց վիզայի հարաբերությունների վերաբերյալ լուրջ որոշում ընդունելու արդեն իսկ պահանջում է Հայաստանից քաղաքական չեզոքություն ու հակառուսական պատժամիջոցներին միանալ»,-«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասել է նա։
ԱԳ նախարարի տեղակալը հիշեցրել է՝ Մոսկվան հստակ կերպով Երևանին ասել է, որ ԵՄ-ին ու ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցություն հնարավոր չէ։
«Դրանք բացարձակ տարբեր համակարգեր են, միաժամանակ երկուսում միաժամանակ լինելն ուղղակի հնարավոր չէ»,-ասել է Գալուզինը՝ ավելացնելով, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը երկրին բերում է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին երկրին բերում է «շոշափելի և նշանակալի երկարաժամկետ օգուտներ՝ առևտրի և ներդրումների աճի տեսքով։