
ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու օրինագիծը ներառվել է ԱԺ-ի՝ փետրվարի 11-ի հերթական նիստերի օրակարգում
Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը ընդգրկվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի 2025 թվականի փետրվարի 11-ն գումարվող հերթական նիստերի օրակարգում։ Նշված տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ «Նիստերի օրակարգ» ենթաբաժնում։
Որպես օրենսդրական նախաձեռնության հեղինակ՝ նշված է «Քաղաքացիական նախաձեռնություն» եզրույթը, իսկ առաջարկությունը խորհրդարան է ներկայացվել ՀՀ կառավարության կողմից, ինչը ամրագրված է օրինագծի ամփոփաթերթի առաջին տողում։ Նշենք, որ նախագծի լրամշակված տարբերակը ներկայացվել է հունվարի 29-ին։
։