
Կարևոր էր Արևմուտքի լեգիտիմությունը ստանալ 2020 թ.-ին, բայց ոչ՝ 2024 թ.-ին, երբ Եվրամիությունն այն չէ. Ջոնի Մելիքյան
Վրաստանում վերջին խորհրդարանական և նախագահական ընտրությունների ֆոնին էականորեն վատացել են Թբիլիսիի և Արևմուտքի հարաբերությունները։ Կասեցվել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Ինչպես այն կազդի Հայաստանի արտաքին քաղաքականության վրա՝ դեպի ԵՄ տնտեսական և քաղաքական համագործակցության ընդլայնման առումով։ Այդ ուղղությամբ տարածաշրջանային առկա միտումների և հետագա զարգացումների մասին «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև
▪Վրաստանում վերջին ընտրությունների ժամանակ աշխատեց այն քարոզչությունը, որն իշխող թիմն էր տանում, այն է՝ երկրորդ ճակատ չդառնալը, Ռուսաստանի հետ կոնֆլիկտների մեջ չմտնելը։
▪Օրեր առաջ Վրաստանի խորհրդարան անցնելու շեմը հաղթահարված երեք ընդդիմադիր ուժերի 49 մանդատը չեղարկվեց և մնացել է միակ ուժը, որ դեռ պառլամենտական աշխատանքներին չի մասնակցում՝ նախկին վարչապետ Գերոգի Գախարիան է, որը ժամանակին իշխող թիմի լիդերներից էր, որի հեղինակության վրա իշխող «Վրացական երազանքը» հաղթեց 2020 թվականի ընտրությունները։ Վերջինս իր թիմով անջատվել էր և ինչ-որ տեղ վայելում էր իշխող թիմից հիասթափված որոշ շրջանակների աջակցությունը։
▪Առանց Գախարիայի Վրաստանի այսօրվա խորհրդարանն ունի լեգիտիմության խնդիր, որովհետև մնում են «Վրացական երազանքը» և իրենից անջատված «Ժողովրդի ձայն» խմբակցությունը, որն չի տարբերվում իշխող ուժից։
▪Հայաստանում ավանդական ուղղություններից է եվրաինտեգրումը, որը դեռ նախագահ Քոչարյանի ժամանակից առաջ է մղվել։ Այսօր կա ՍԵՊԱ-ն, օրակարգում է նաև ՍԵՊԱ-ի թարմացումը։ Եվրոպական օրակարգի խորացումը, ուստի դրա տրամաբանության մեջ կարևոր է, որ հարևան Վրաստանը ևս այս ուղղու մեջ լինի, քանի որ ես խնդիր եմ տեսնում, եթե Վրաստանը այս ուղուց շեղվում է, ապա Հայաստանի համար կստեղծվի յուրահատուկ, հետաքրքիր մի իրավիճակ։
▪Բոլորի համար պետք է, որ հասկանալի լինի, որ այս բարդ տարածաշրջանում Հայաստանը չի կարող միայնակ էլ ավել խորացնել իր հարաբերությունները, ինտեգրումը ԵՄ-ի հետ, եթե չլինի Վրաստանը։
▪Այս իշխանությանը և նրա ղեկավար Բիձինա Իվանիշվիլուն դեռ 2011 թվականից ռուսամետ էին համարում։ Եթե նրանց իշխանության 12 տարին վերլուծենք, ապա կտեսնենք, որ ՆԱՏՕ-ի հետ խորացվեց Վրաստանի հարաբերությունները, ԵՄ-ի հետ ստորագրեցին ասոցացման համաձայնագիրը, հետո վիզային ռեժիմը հանվեց, դրանից հետո ԵՄ անդամակցության թեկնածու դարձան և բանակցությունների բացման շեմին էին... Պռոռուսական իշխանությունը այսպիսի բան կանե՞ր։
▪Այստեղ խնդիր կա։ Կան ճնշումներ Եվրամիությունից և դրանք այն Եվրամիությունից է, որն այն չէ, ինչը, որ կար 2022 թվականից առաջ։ Այն պետք է հստակ հասկանան թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում։
▪Իրենք ցույց են տալիս, որ եթե Արևմուտքը պատրաստ չէ իրենց հետ աշխատելու, ապա իրենք պատրաստ են բոլոր այլ ուղղություններով աշխատել։ Ասել, որ եթե ոչ Արևմուտք, ապա Ռուսաստան, այդ սև-սպիտակի տրամաբանությունն այս դեպքում չի աշխատում, այս կարծրատիպը շատ է Հայաստանում։
▪Ինչ-որ մենք ենք անում, նույնն իրենք են անում։ Հետևաբար ասել, որ եթե իրենք Արևմուտքի հետ խնդիրներ ունեն, ապա պրոռուսական են, ճիշտ չէ և վերջին տարիներին կատարած քայլերի տրամաբանությունն այդ է ցույց տալիս։
▪Ընդդիմությունը մարզերում չի աշխատել, շատ քիչ են ներգրավաված եղել։ Իրենք հիմնականում շեշտը դրել են Մայրաքաղաքում բողոքի ալիքի արդյունքում իշխանափոխության հասնելուն, նաև՝ Արևմուտքի աջակցությամբ, բայց այստեղ սխալ հաշվարկ եղավ Արևմուտքի և ընդդիմության կողմից։ Այս իշխանությունների համար կարևոր էր Արևմուտքի լեգիտիմությունը ստանալը 2020 թվականին, բայց ոչ 2024 թվականին, երբ տեսնում են, որ եվրամիությունն այն չէր, ինչ 2020 թվականին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին
- Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
- Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք