
Կառավարության և ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագծերը չեն ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգ
Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը, այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Մինչ նախագծերի հաստատվելը` ֆինանսավարկային և բյուջետայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի առաջարկով հերթական նիստերի օրակարգ չի ընդգրկվել կառավարության հեղինակած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի առաջարկով` պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը:
Սահմանվել են հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տեւողությունը:
Փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 8 հարց:
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 և 2021 թվականների որոշումներում:
ԱԺ խորհրդի համապատասխան որոշման մեջ լրացմամբ նախատեսվում է ստեղծել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ:
Հարակից հրապարակումներ`
- Ձայնագրությունները կան, կհանեմ. Հայկ Սարգսյանը սպառնում է ՔՊ-ական իր գործընկերներին
- Վտանգավոր նախադեպ եք ստեղծում, պետք է սկսեք կառավարության նոր ու թանկանոց «Volvo»-ներից. Խաչատրյանը՝ ՊՎԾ ղեկավարին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան