
«Ռեալ Սոսյեդադը» բացատրել է, թե ինչու Զախարյանը չի խաղում
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, բայց դեռ չի հասել իր օպտիմալ մարզավիճակին։
Կիրակի օրը Զախարյանը պահեստայինների նստարանին էր Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղում (2:1): Ավելի վաղ նա խաղադաշտ դուրս չէր եկել նաև «Օսասունայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ խաղում (2:0):
«Արսենը թիմում է և պատրաստ է խաղալ, բայց նախկին վնասվածքների պատճառով դեռևս ռիթմ ու կայունություն չունի»,- rsport.ria.ru-ին ասել են ակումբի մամուլի ծառայությունից։
Զախարյանը 21 տարեկան է։ Նա իսպանական ակումբ է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից»։ Ընդհանուր առմամբ, Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Թիմի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Զախարյանը վնասվածքից հետո առաջին անգամ մարզվել է «Ռեալ Սոսյեդադի» կազմում
- «Ռեալ Սոսյեդադին» Արսեն Զախարյանը պետք է. Ակումբի խոսնակ
- «Ռեալ Սոսյեդադը» պատասխանել է, թե երբ է խաղալու Արսեն Զախարյանը
- Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
- Մինչև հոկտեմբեր Արսեն Զախարյանը կլինի ապաքինման փուլում
- Արսեն Զախարյանը ժամանակ է ստանում խաղադաշտում՝ չարդարացնելով վստահությունը. Իգոր Կորնեև