
Բողոքի ակցիային ընդառաջ ԶՊՄԿ-ն խոստանում է ավելացնել աշխատավարձերն ու ընտրել ապահովագրական նոր ընկերություն
ԶՊՄԿ-ն քիչ առաջ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ ասված է.
«ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններն ու հրապարակում է այս հայտարարությունը՝ հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։
1. Աշխատավարձի քաղաքականություն
Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։
2. Բժշկական ապահովագրություն
Հաշվի առնելով բժշկական ապահովագրության վերաբերյալ ստացված բազմաթիվ գրավոր և բանավոր բողոքները՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։
3. Աշխատանքային պայմանների բարելավում
Վերջին տարիներին ԶՊՄԿ-ն իրականացնում է առկա համակարգերի ու նախագծերի տեխնիկական աուդիտ։ Աուդիտն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո մեկնարկել է նոր համակարգերի նախագծման և ձեռքբերման գործընթացը։ Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը։
Հարգելի աշխատակիցներ, կոչ ենք անում վերադառնալ ձեր աշխատավայրերը։ Այս նպատակներին և խնդիրների լուծմանը մենք կարող ենք հասնել միասին։
ԶՊՄԿ-ն միասնական կոլեկտիվ է, և մեր ընդհանուր նպատակն է կոմբինատի արդյունավետ աշխատանքը՝ ի շահ աշխատակիցների բարեկեցության, տարածաշրջանի զարգացման և Հայաստանի բարգավաճման»։
Հարակից հրապարակումներ`
- Անհրաժեշտ է ԶՊՄԿ-ում բողոքի ակցիայի համակարգող խորհրդի անդամներին վերականգնել աշխատանքում. Էլեն Մանասերյան
- ԶՊՄԿ-ն սկսել է աշխատակիցների զանգվածային ազատումներ
- Գործադուլավորները երաշխիքներ են պահանջում. Ի՞նչ է կատարվում ԶՊՄԿ-ում այս պահին
- ԶՊՄԿ տնօրինությունը փորձում է կոտրել աշխատավորական ընդվզումը. գործադուլը շարունակվում է
- «Оказывается» մենք իրավունքներ էլ ունենք.ՄԻՊ-ը ժամանել է Քաջարան․ ԶՊՄԿ-ի գործադուլ անող քաղաքացի
- ԶՊՄԿ-ն իրավապահ մարմիններին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդումներ
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան