
Լսել եմ, որ տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամ է, մանիպուլյացիան չափ ունի՞, սահման ունի՞. Ավինյան
«Արդարացված են այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տրանսպորտային համակարգում»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց. «Լսել եմ վերջերս, որ տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամ է մեկ ուղևորափոխադրման համար: Չեմ պատկերացնում այդ թվերը որտեղից են վերցնում։ Օրինակ, կարող էին ասել 23 դրամ, 6 դրամ։ 6 դրամն ավելի լավ է հնչում։ Մինչդեռ իրականում ամսական «Երևան ավտոբուս» ՓԲԸ ծախսը մոտավորապես 1,8 միլիարդ դրամ է։
Հիմա մարդիկ ուզում են համոզել, որ նոր 12 մետրանոց գերմանական ավտոբուսներով և 8.5 մետրանոց մեր նոր պարկով հնարավոր է մարդկանց 65 դրամով տեղափոխել։ Ասում են դա է ինքնարժեքը։ Ասում եմ՝ կարող էին ասել 6 դրամ, 7 դրամ, ձրի, մինուս։
Մանիպուլյացիան չափ ունի՞, սահման ունի՞։ Ինչ-որ մի կետում ավարտվելո՞ւ է մարդկանց մասսայաբար խաբելու պրակտիկան։ Մենք ենք մեղավոր, չենք ասում, մարդիկ չգիտեն։
Հարակից հրապարակումներ`
- Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար. Էդգար Ղազարյան
- Փաշինյանը չի կարողացել թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել
- Լղճված, աննորմալ, անմարդկային պայմաններ, 20-25 րոպե սպասել ու սառել...և վճարել 150 դրամ. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
- Մենք իրենց խուժանության կոչ չենք անում, կոչ ենք անում բոյկոտել ուղեվարձի ապօրինի թանկացումը. Մանուկ Սուքիասյանը՝ բոյկոտի ժամանակ
- Չեմ պատրաստվում 150 դրամ վճարել, թող իրենց պարգևավճարներից վճարեն, մեր հարկերով են գնել նոր ավտոբուսները. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
- Տիկինը, ով կողմ է թանկացմանը, չկարողացավ 150 դրամով գնել QR կոդ. Արթուր Չախոյան
- 150 դրամ ուղեվարձին կողմ երիտասարդը ՔՊ-ական է, ակտիվորեն մասնակցել է Ավինյանի քարոզարշավին
- Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս բոյկոտում է տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Խայտառակություն է, ես չեմ պատրաստվում 50 դրամ ավելի վճարել տրանսպորտի համար. երևանցիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Բողոքի ակցիաներ՝ չվճարել ուղեվարձն ու բոյկոտել ապօրինի թանկացումը
- Երևանի ավագանին ընդունեց՝ 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ
- Հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով. ՔՊ խմբակցության ղեկավար